l

lifestyle

Kamo Music

ԿԻՆՈ ԿԱՄՈՅԻ ՀԵՏ! Էմիլին Փարիզում 2

Շարունակում եմ ԿԻՆՈ ԿԱՄՈՅԻ ՀԵՏ շարքն ու հերթն այս անգամ երկար սպասված "Էմիլին Փարիզում" սերիալի 2-րդ եթերաշրջանինն էր: ԿԻՆՈ ԿԱՄՈՅԻ ՀԵՏ շարքը ի սկզբանե մտածված է անցկացնել ինչպես կինոթատրոններում, այնպես էլ բացօթյա լողավազաններում, սրճարաններում, տանը...այնտեղ, որտեղ լավ խմբով հնարավոր կլինի դիտել սպասված ֆիլմեր: Սերիալը դիտեցինք հենց իմ տանը՝ 4 ընկերներով, ովքեր սպասում էին երկրորդ սեզոնին ու իհարկե դիտել էին առաջինը: Հետևելով Իդրամի ու IDBank-ի՝ ԹՈՒՅԼ ՏՈՒՐ ՔԵԶ ԱՎԵԼԻՆ Rocket Line-ով խորհրդին, պատվիրեցի համեղ պիցցաներ, շամպայն, ֆրանսիական կրուասաններ, մակարոններ ու նույնիսկ փոքրիկ ֆրանսիական օծանելիքներ:

  • Կամո Թովմասյան

Emily in Paris-ը ամերիկյան կատակերգական հեռուստասերիալ է, որը պատմում է երիտասարդ ամերիկուհի Էմիլիի՝ Փարիզ տեղափոխության մասին։ 10 դրվագից բաղկացած սերիալի առաջին սեզոնը Netflix-ի կողմից ներկայացվել է 2020 թվականի հոկտեմբերի 2-ին։ Երկրորդ եթերաշրջանը ներկայացվեց երեկ: Թեթև, տիպիկ ֆրանսիական հումորով սուպեր սերիալ նորաձևության, մարքեթինգի, Փարիզի ու իհարկե դրամաների սիրահարների համար: Գլխավոր աստղը Լիլի Քոլինզն է՝ Ֆիլ Քոլինզի դուստրը, իսկ սերիալի ոճաբանն էլ ազգությամբ հայ Պատրիսիա Ֆիլդն է, ում մասին ես հատուկ փոստ եմ գրել, կարող եք կարդալ ահա այստեղ:

Ամեն էպիզոդի տևողությունը 30 րոպե է, այսինքն ողջ եթերաշրջանը տևում է մոտ 5 ժամ:

Եթե չունեք Նեթֆլիքս, ռուսերեն թարգմանությամբ դիտել սերիալը կարող եք ԱՀԱ ԱՅՍՏԵՂ, բայց եթե չեք դիտել առաջին եթերաշրջանը ՍԿՍԵՔ ԱՌԱՋԻՆԻՑ:

Խորհուրդ կտամ դիտել սերիալը մաս-մաս, օրինակ ամեն օր կարող եք դիտել 3-4 էպիզոդ, այդպես ավելի հետաքրքիր կլինի: 

Տրամադրության համար կարող եք կրուասաններ կամ մակարոններ գնել, դե եթե ինստասթորիներ եք անելու:

Չմոռանաք շամպայնը, սերիալում անդադար շամպայն են խմում:

Ասել էի, ով գա համապատասխան դրեսկոդով, նվեր է սպասվում....

Իրականում պլանավորված էր սերիալի դիտումը կրկին մեծ թվով հյուրերի համար կազմակերպել, սակայն տարեվերջին գործերն այնքան շատ են, որ տեխնիկապես էլ ոչինչ հասցնել չի լինում:

Նկարը համոզիչ է, բայց Գայան խիստ դիետա է պահում, կրուասաններն այդպես էլ մնացին:

Ի դեպ, նույն Rocket Line-ով ինձ ԹՈՒՅԼ ԵՄ ՏՎԵԼ ԱՎԵԼԻՆ ու գնել եմ......ափսոս հիմա չեմ կարող ասել, փետրվարի 24-ին ցույց կտամ, մինչ այդ իհարկե պիցցաներ կինոդիտումից առաջ:

Ֆրանսիական մշակույթի ու հենց Փարիզի մեծ սիրահար Վահան Խաչատրյանը նույնպես սերիալի ֆանատներից է:

Ի դեպ, օգտվելով առիթից պատմեմ նաև իմ գործընկեր Իդրամի տոնական նվերի մասին, որը քննարկում էինք այսօր: Այս կախազարդը պատրաստվել է Պռեգոմեշի կողմից՝ Իդրամի պատվերով: Ամանորյա դեկորացիայի կախազարդի համար հիմք է հանդիսացել Տիգրան Մեծի թագը: Բոլոր ազգերի մոտ ԹԱԳԸ ազգային արժեքների և ուժի համապարփակ խորհրդանիշ է, արքայից Արքայինը նույնպես բացառություն չէ:

Հուսով եմ Ձեզ դուր եկավ նաև ԿԻՆՈ ԿԱՄՈՅԻ ՀԵՏ շարքի այս ձևաչփը, կհանդիպենք արդեն հաջորդ կինոպրեմիերային: Միանալու համար մեզ, հետևեք ինձ ինստագրամում, որտեղ ես հաճախ դիտումներին հրավիրում եմ նաև հետևորդներիս:

back-top