l

lifestyle

ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏՈՎ ECCO կոշիկի սրահի բացումը Հյուսիսային պողոտայում

Հյուսիսային պողոտայում՝ 6/16 հասցեում բացվել է դանիական հայտնի ECCO կոշիկի բրենդի ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏՈՎ խանութ-սրահը: ECCO-ն ողջ աշխարհում հայտնի է իր առօրյա, դասական և սպորտային կոշիկների շարքով կանանց, տղամարդկանց և երեխաների համար: Նորարարական տեխնոլոգիաներ, իհարկե հարմարավետություն և բարձր որակ, ինչպես նաև նորաոճ դիզայն բոլոր տարիքի սպառողների համար:

  • Կամո Թովմասյան

ECCO-ն դանիական կոշիկի բրենդ է, որը հիմնադրվել է 1963 թվականին: Բրենդը ներկայացված է ավելի քան 100 երկրներում՝ 2 000-ից ավել խանութ-սրահներով, իսկ աշխատակիցների թիվն անցնում է 20 000-ը: Արդեն 57 տարի ECCO-ն համաշխարհային կոշիկի արտադրողների թոփ 3-ի մեջ է մտնում: Այն եզակի ընկերություններից է, որն ամբողջությամբ կառավարում և իրականացնում է իր ողջ արտադրությունը: Ավելին` բրենդը ոչ միայն առաջատար է կոշիկի արտադրության, այլ նաև կաշվի արտադրության ոլորտում: Բրենդն արտադրում է առօրյա, դասական և սպորտային կոշիկներ կանանց, տղամարդկանց և երեխաների համար: ECCO-ի յուրաքանչյուր կոշիկի հիմքում ընկած են նորարարական տեխնոլոգիաները, հարմարավետությունը և նորաոճ դիզայնը:

Ներկայացնեմ բրենդի տեխնոլոգիաներից մի քանիսը.
1. ECCO FLUIDFORM™ INJECTION տեխնոլոգիա: Այս տեխնոլոգիայի շնորհիվ փափուկ ներդիրը հարմարեցվում է ոտքի ձևին՝ հաղորդելով ճկունություն և գերհարմարավետություն:
2. SHOCK THRU տեխնոլոգիա: Այս տեխնոլոգիան կլանում է արտաքին հարվածները, հանգիստ է պահում ոտքը և միաձուլում նորաձև դիզայնը նորարարական տեխնոլոգիաների հետ:
3. GORE-TEX® տեխնոլոգիա: Այն ցանկացած եղանակին ոտքը պահում է չոր՝ կանխարգելելով ջրի ներթափանցումը և ոտքի քրտնելը: Այս տեխնոլոգիայով կոշիկները նաև ունեն մեմբրանային շերտ, որը պաշտպանում է ցրտից:

ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏՈՎ խանութ-սրահում ցուցադրված է ECCO-ի ՆՈՐ տեսականին: Կոշիկներից յուրաքանչյուրում առաջնայինը հարմարավետությունն ու նորաոճությունն է: Իսկ բրենդի արտոնագրված համակարգերի շնորհիվ՝ բոլոր մոդելները տարբերվում են իրենց յուրահատկություններով և առավելություններով: Այցելեք Հյուսիսային պողոտա 6/16 և Ձեռք բերեք ամենատարբերվող կոշիկները ՆՈՐ խանութ-սրահից:

back-top