l

lifestyle

ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ՏԱՆ բացման շնորհանդեսը Վարդանանց 15/4 հասցեում

Շտապեմ ուրախացնել բոլոր ընթերցասերներին, նամանավանդ ռուսական գրականության հետևորդներին: Վարդանանց 15/4 հասցեում բացվել է իր ձևաչափով տարբերվող և բացառիկ "Дом Русской книги"-ն՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ՏՈՒՆԸ: Այն և գրախանութ է, և գրադարան, և ժամանցավայր, իսկ ապագում նաև հանդիսանալու է հարթակ՝ ընթերցասերների և հեղինակների համար: Սիրով մանրամասնորեն ներկայացնում եմ այս մշակութային կենտրոնը, որը կարծում եմ դառնալու է ընթերցասերների ամենասիրված ժամանցավայրը Երևանի կենտրոնում:

  • Կամո Թովմասյան

Հիրավի սա Ռուսաստանի եւ Հայաստանի սոցիալական, մշակութային և կրթական կապերի զարգացման գործում մեծ քայլ է, որը ստեղծվել է հայկական և ռուսական հասարակական կազմակերպությունների ջանքերով: "Дом Русской книги"-ն յուրահատուկ մշակութային կենտրոն է, որի շնորհիվ ընթերցողները ոչ միայն մուտք կունենան կրթական և գեղարվեստական ​​գրականություն, այլև կկարողանան հանդիպել տարբեր հեղինակների հետ, մասնակցել դասական և ջազ երաժշտության երեկոների և ներկա լինել Հայաստանի և Ռուսաստանի արվեստին նվիրված ցուցահանդեսների: Հյուրանոցին կից գործում է նաև Ռուսական Գրքի Տունը, որտեղ կարող եք ձեռք բերել, կամ տեղում ընթերցել ռուսական գրականություն, կամ կազմակերպել գործնական հանդիպումներ գրադարանում գործող սրճարանում:

Կենտրոնի այցելուներին հասանելի կլինի Բորիս Ելցինի անվան նախագահական գրադարանի էլեկտրոնային արխիվը`ավելի քան 200 հազար գրքեր սոցիալական և հումանիտար գիտությունների, բնական և տեխնիկական առարկաների, բժշկության և այլ ոլորտներում: "Дом Русской книги"-ում ներկայացված են մոտ 1200 գրքեր դասական և ժամանանակից գրողների կողմից:

Հով և հարմարավետ սրահներում բոլոր ընթերցասերները ամեն օր կարող են այցելել տեղում ընթերցելու, գնելու, կամ պարզապես գրքի շուրժ շփվելու, թեյելու համար: Այստեղ ներկայացված են ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային հեղինակների հայտնի ստեղծագործություններ ռուսերեն լեզվով: 

Բացման հանդիսավոր միջոցառման հյուրերն էին գրողներ, հասարակական գործիչներ, քաղաքագետներ, հյուրեր, ովքեր ժամանաել էին ՌԴ-ից հատուկ մշակութային այս կենտրոնի բացման կապակցությամբ:

back-top