l

lifestyle

ԵՐՐՈՐԴ COOL CLUB ՍՐԱՀԻ ԲԱՑՈՒՄԸ ԷՐԵԲՈՒՆԻ ՄՈԼՈՒՄ

Լեհական COOL CLUB ապրանքանիշն արդեն երրորդ սրահն է բացում Հայաստանում, այս անգամ ԷՐԵԲՈՒՆԻ Մոլում: 0-ից մինչև 14 տարեկան երեխաների հագուստ, կոշիկ, աքսեսուարներ և խաղալիքների մեծ տեսականի ներկայացնող COOL CLUB-ի երրորդ սրահի բացումն իսկական մանկական տոնի վերածվեց, որն առաջարկում եմ դիտել ԿամոԲլոգում:

 

 Cool Club լեհական բրենդին իհարկե ծանոթ եք, այն հայաստանյան շուկայում դեռ 2001 թ.-ից էր, բայց նախորդ տարի ապրանքանիշը պաշտոնապես ներկայացվեց արդեն «Ֆամի Գրուպ»-ի կողմից՝ նոր ձևաչափով, նոր գույներով ու նոր՝ ավելի հասանելի գնային քաղաքականությամբ: Ինչպես արդեն նշեցի, լեհական այս բրենդն առաջարկում է 0-ից 14 տարեկանների հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, նաև խաղալիքներ, այնպես որ սրահում կարող եք ունենալ Ձեր երեխայի ամբողջական լուքը: Վառ գույներ, հարմարավետ և որակյալ արտադրանք, լեհական որակ և զարմանալի մատչելի գներ՝ հաշվի առնելով որակը: Գործում է առաքում ՀՀ ՈՂՋ տարածքում ԱՌՑԱՆՑ գնման դեպքում, իսկ 20 000 դր. և ավելի գնումների դեպքում առաքումը ԱՆՎՃԱՐ է: Նաև գործում է հետվճարային համակարգ, ինչի շնորհիվ կարող եք վճարել ձեր գնման համար 3-6 ամիսների ընթացքում: Ողջ տեսականին, նաև գները կարող եք տեսնել սրահի Cool Club Armenia ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում: Երևանում գործում են երեք Cool Club խանութներ՝ Մեգամոլում, Ռիո մոլում և արդեն նաև Էրեբունի մոլում: 

Նոր սրահի բացումն իսկական տոնի վերածվեց: KIDS FASHION SHOW հրաշք փոքրիկ մոդելները ցուցադրության ժամանակ ներկայացրեցին Cool Club-ի նոր գարուն ամառ վառ, ոճային տեսականին, իսկ  հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, լավ երաժշտություն, անակնկալներ: Բացմանը ներկա էին նաև իրենց բալիկների հետ սիրված բլոգեր-մայրիկներ՝  Աստղիկ Ալավերդյանը, Մերի Ներսիսյանը, Իրինա Թովմասյանը, Աննա Դովլաթյանը, Արուսիկ Մկրտչյանը Կարմեն Ղազարյանը և այլք: 

EREBUNI MALL

MEGAMALL / RIO MALL

FB / IG

back-top