l

lifestyle

FAMI GROUP-ը ներկայացրեց լեհական COOL CLUB բրենդի երկու սրահներ արդեն նոր ձևաչափով

Օրերս ՌԻՈ ՄՈԼԻ 2րդ հարկում, Հայաստանում լեհական COOL CLUB ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ FAMI GROUP ընկերությունը պաշտոնապես բացեց թվով 2րդ COOL CLUB խանութ-սրահը: Դեռ 00-ականներից հայ սպառողին հայտնի բրենդի սրահը բացվեց արդեն նոր ձևաչափով՝ ավելի ժամանակակից, ընդարձակ, նորաձև: Ի դեպ, առաջին սրահի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել նախորդ ամսին՝ ՄԵԳԱՄՈԼՈՒՄ: 

COOL CLUB լեհական ապրանքանիշը ներկայացնում է 0-14 տ երեխաների համար հագուստ, կոշիկ, աքսեսուարներ և խաղալիքներ: Երևանում այս ապրանքանիշը ներկայացված է եղել դեռ 2001թ.-ից, սակայն այժմ, արդեն նոր մոտեցմամբ, ձևաչափով ու բիզնես քաղաքականությամբ, բրենդը ներկայացնում է Հայաստանում FAMI GROUP ընկերությունը: Ապրանքանիշն այս տարիների ընթացքում ընդլայնել է աշխարհագրությունը` յուրաքանչյուր սեզոնին առաջարկելով իր գնորդին մոտ 2400 նմուշից բաղկացած ամենատարբեր պրինտերով և ձևվածքներով մանկական հագուստ։ Այսուհետ այդ վառ և թրենդային տեսականին ներկայացված կլինի ինչպես Mega Mall-ի, այնպես էլ արդեն Ռիո Մոլի 2րդ հարկում տեղակայված, ընդարձակ COOL CLUB խանութ֊սրահներում։ Ի դեպ գործում է առաքում Հայաստանի ողջ տարածքում:

Գեղեցիկ տեսքի հետ COOL CLUB-ը հաշվի է առնում նաև հարմարավետությունը և առօրյա հագուստի համար առաջարկում է թրենդային գույներով, բնական կտորից հավաքածուներ, որոնք թույլ են տալիս երեխային լինել ազատ և չսահմանափակել շարժումները: COOL CLUB-ը միշտ ձեր երեխայի կողքին է. խաղի, զբոսանքի, ուսման ու ժամանցի պահին: Այն հարմար է, որովհետև վստահելի է և արդեն նաև մատչելի: Մշտապես թարմացվող տեսականու արժեքներին, նորություններին, ակցիաներին և սեզոնային զեղչերին կարող եք ծանոթանալ կարող եք ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերից։
 
ՌԻՈ ՄԱԼԼ / ՄԵԳԱՄՈԼԼ

ՖԲ / ԻՆՍՏԱԳՐԱՄ

back-top