l

lifestyle

Գերմանական CONDOR AIRLINES ավիաընկերության պաշտոնական մուտքը Հայաստան

Գերմանական հայտնի CONDOR AIRLINES ավիաընկերությունն արդեն հայկական շուկայում է։ Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղիղ կանոնավոր չվերնթները մեկնարկեցին հուլիսի 31-ից։ Թռիչքի տևողությունն է․ Երևան-Ֆրանկֆուրտ՝ 4 ժամ 35 րոպե, Ֆրանկֆուրտ-Երևանը՝ 4 ժամ 15 րոպե։ Sidon Travel ընկերությունը հանդիսանում է Condor Airlines-ի վաճառքի գլխավոր գործակալը Հայաստանում: Առաջին չվերթին ներկա էինք նաև մենք և ներկայացնում ենք բոլոր մանրամասները հենց օդանավակայանից:

 

Յուրաքանչյուր ուրբաթ՝ Ֆրանկֆուրտ–Երևան և յուրաքանչյուր շաբաթ՝ Երևան-Ֆրանկֆուրտ։ Ուղիղ կանոնավոր չվերթներ, որոնց կարծում եմ շատերն են անհամբեր սպասել: Ավիատոմսեր կարող եք ձեռք բերել ինչպես Sidon Travel-ից, որը հանդիսանում է Condor Airlines-ի վաճառքի գլխավոր գործակալը Հայաստանում, այնպես էլ քաղաքի բոլոր տուրիստական ընկերություններից։ Այն հաճախորդները, ովքեր կդիմեն Sidon Travel-ին կամ տուրիստական ընկերություններին, կարող են ստանալ հատուկ սակագին, որը ներառում է 30 կգ ուղեբեռ և 8 կգ ձեռքի ուղեբեռ։ 

Ֆրանկֆուրտը երկար սպասված ուղղություններից մեկն է, որը տարիներ շարունակ չի սպասարկվել։ Condor Airlines-ի ուղիղ չվերթների մեկնարկը կհանդիսանա կարևոր շարժառիթ Հայաստանի և Գերմանիայի միջև ներգնա և արտագնա տուրիզմի, գործնական և տնտեսական կապերի զարգացման համար։ Չվերթի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է և առաջին իսկ Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի բոլոր տեղերը սպառված էին։

Ի դեպ, Երևան-Ֆրանկֆուրտ թռիչքի առաջին ուղևորի համար Sidon Travel ընկերությունը պատրաստել էր հաճելի անակնկալ: Պարզվեց ուղևորը տարիներ շարունակ մեկնում է Ֆրանկֆուրտ և կրկնակի ուրախ էր, որ վերջապես հնարավոր է մեկնել Ֆրանկֆուրտ ուղիղ չվերթով:

Նալբանդյան 9
+374 60 535251

www.sidontravel.am 

back-top