COMFAREA խանութ-սրահում ներկայացված են Berlinger Haus, Keter , Curver, Florentyna և այլ եվրոպական հեղինակավոր բրենդների տեսականին: Berlinger Haus հունգարական ապրանքանիշը ներկայացնում է կաթսաների ու թավաների բազմազան հավաքածուներ, ինչպես նաև մանր կենցաղային տեխնիկա։ Արտադրանքում օգտագործում է բարձրորակ հումք, որն էկոլոգիապես մաքուր է ու անվտանգ առողջության համար: Գերմանական որակի բոլոր ստանդարտներին համապատասխան տեսականին առանձնանում է իր երկարակեցությամբ, ամրությամբ, օրիգինալ դիզայնով և ունի արտադրանքի անվտանգության միջազգային հավաստագիր (LFGB):
Սրահում ներկայացված է նաև հոլանդական Keter Group ընկերությունն (70 տարի շուկայում) իր Keter և Curver ապրանքանիշերով: Էքստերիերի կահույք, խաղալիքների, հագուստի, գործիքների համար նախատեսված հարմարավետ արկղեր, զամբյուղներ, խոհանոցի, մանկական սենյակի, հանգստի սենյակի համար անհրաժեշտ իրեր և այլն։ Ի դեպ, ներկայացված են նաև կենդանիների համար նախատեսված պլաստիկե զամբյուղներ, բներ, որոնք հարմարավետ են և ապահովում են լավ օդափոխություն։ Keter Group-ն իր արտադրանքում օգտագործում է մինչև 100 % վերամշակված նյութեր` առանց որակի նվազեցման։
Comfarea խանութ-սրահում ներկայացված են նաև լեհական խոշորագույն ընկերություններից մեկի` Florentyna-ի (30 տարի շուկայում) մի շարք բրենդներ: Խոհանոցային պարագաներ, սպասք, աքսեսուարներ, սրբիչներ և այլն: Խանութ-սրահի բացման կապակցությամբ 10 օր շարունակ ամբողջ տեսականու համար կգործի -20% զեղչ։ Գործում է առաքում ՀՀ ողջ տարածքում և Արցախում:
Հասցե՝ Հյուսիսային պողոտա 6/2
(Tashir Street Shopping Gallery)
Հեռ․՝ 055-301 302
FB/Comfarea
IG/Comfarea