l

lifestyle

CLOUD 7 ժամանցային կոմպլեքսի բացման շնորհանդեսը

Արդեն սիրված ՋԻՎԱՆ ռեստորանը հրավիրում է իր բացօթյա սրճարան, ինչպես նաև նույն՝ Ամիրյան 2 հասցեում ներկայացնում է CLOUD 7 ժամանցային կոմպլեքսը: Յոթերորդ հարկում գտնվող CLOUD 7-ը ռուֆթոփ լաունջ է, ինչպես նաև ՍՊԱ կենտրոն, լողավազան, մարզասրահ և գեղեցկության սրահ: Բոլոր մանրամասները դիտեք ԿամոԲլոգում:

Դեռ նախորդ տարի ՋԻՎԱՆ ռեստորանի տնօրինությունը խոստացավ գարնանը զարմացնել մեզ իր նոր նախագծով: Արդեն իսկ գործում է բացօթյա սրճարանը, որտեղ ամեն օր մինչ կեսգիշեր կարող եք ճաշակել հայկական և ռուսական ուտեստներ՝ հետաքրքիր բար մենյուով:

 

CLOUD 7 ժամանցային կոմպլեքսը տեղակայված է նույն հասցեի 7-րդ հարկում: Այն ռուֆթոփ լաունջ  է, ինչպես նաև լողավազան և ՍՊԱ կենտրոն: Ռուֆթոփը և ՍՊԱ կենտրոնն ունեն առանձին մուտքեր և գործում են առանձին հատվածներում: Փակ լողավազանի երկարությունն է 25 մետր:

Այստեղ նաև գործում է ջակուզի, արևելյան, ֆիննական շոգեբաղնիքներ, աղե սրահ: Նույն հարկում տեղակայված է նաև գեղեցկության և մերսման սրահները՝ բյութի ոլորտի բոլոր անհրաժեշտ, ինչպես նաև տարատեսակ մերսումների ծառայություններով: Գործում է նաև մարզասրահ նորագույն սարքավորումներով, յոգայի և բոքսի սրահներով: Բոլոր պայմաններին ծանոթանալու համար՝ 043-58 10 10Instagram/ cloud7_spa_wellness

CLOUD 7 ռուֆթոփը դեպի Հանրապետության հրապարակ բացվող ֆանտաստիկ տեսարանով լաունջ է: Այստեղ ներկայացաված է եվրոպական և ասիական խոհանոց, սուշի-բար, որտեղ հենց տեղում կարող եք համտեսել և հետևել խոհարարի պատրաստման եղանակին, հարուստ կոկտեյլներով բար՝ միջազգային հայտնի, ինչպես նաև բարմենի կողմից առաջարկվող հեղինակային կոկտեյլներով:

Ռուֆթոփն իդեալական է ծննդյան և այլ միջոցառումների անցկացման, գործնական և ընկերական հանդիպումների, ամառային երեկոները հետաքրքիր կերպ անցկացնելու և արտերկրից ժամանած հյուրերին երևանյան շքեղ տեսարանով զարմացնելու համար: 

Ամիրյան 2

Սեղանի ամրագրում/043-58 70 00

Instagram/ cloud7_terrace_bar_loung 

 

back-top