l

lifestyle

CHARLISA Cafe Bakery-ի բացումը Աբովյան 7/4 հասցեում

Հյուսիսային պողոտայի հարևանությամբ՝ Աբովյան 7/4 հասցեում Հյուսիսային պողոտայից դեպի ՄՈՍԿՎԱ կինոթատրոն տանող հատվածում իր դռներն է բացել CHARLISA Cafe Bakery-ին, որը FIGARO Group-ի նոր նախագիծն է: Բացման շնորհանդեսի հատուկ հյուրերն էին Սրբուկը և DJ Vakcina-ն: Միջոցառման մանրամասներն ու փարիզյան շունչը փոխանցող այս նոր սրճարանի մասին ավելին՝ ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Ամենաեթերային սրճարանը քաղաքի սրտում: Ֆրանսիական կոլորիտով այս անկյունում կարող եք կտրվել առօրյա հոգսերից և զգալ Փարիզի շունչը, ջերմ և հաճելի մթնոլորտը: Վայր, որտեղ նորովի կբացահայտեք ֆրանսիական խոհանոցն ու կվայելեք ամենահամեղ ուտեստները։ Նշեմ նաև, որ այստեղ կարող եք համտեսել ամեն օր թարմ թխվող հացեր, կրուասաններ, մակարուններ: Charlisa-ն հիանալի վայր է նաև մայրիկների համար, քանի որ այստեղ ստեղծված մանկական հատուկ հատվածում ամեն մանրուք ձեզ անհոգ և կատարյալ ժամանց կապահովի։ Ի դեպ, հոգատար դայակներն անվճար կհետևեն ձեր բալիկներին, մինչ դուք հանգտսանում եք։ Բազում զարգացնող խաղալիքներ, ուրախ տնակ և այլ մանկական հետաքրքրություններով լի առանձնացված խաղասենյակը CHARLISA-ի այցեքարտերից է։

Աբովյան 7/4
093-30 84 33

Facebook/Charlisa

Instagram/charlisa_arm

back-top