Հայաստանյան Ceramisia-ն կարտադրի կերամիկական հումքից պատրաստված, սեղանի ամենօրյա օգտագործման համար անհրաժեշտ բոլոր պարագաները՝ «Արտադրված է Հայաստանում, նախագծված՝ Իտալիայում» գաղափարախոսությամբ: Այս պահին դեռ աշխատում են 35 մասնագետներ, ովքեր նախապես որակավորվել են միջազգային Ceramisia-ում: Ինչպես նշեց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Պրն. Ծառուկյանը՝ պլանավորվում է ստեղծել մինչ 1000 աշխատատեղ: Ceramisia-ի տարեկան շրջանառությունը 1 միլիարդ դոլար է կազմում, հայաստանյան գործարանի ներդրումային նախնական ծավալը կազմել է մոտ 30 մլն դոլար: Յուրահատուկ այս արտադրանքը ներկայացված է ավելի քան 5000 սրահներում, իսկ հայաստանյան Ceramisia-ի աշխատանքները հիմնականում կարտահանվեն ԱՄՆ և Եվրոպա: Բացման արարողության հյուրերին սպասվում էր շրջայց գործարանում, պարային հետաքրքիր շոու, համեղ հյուրասիրություն և իհարկե հուշանվերներ՝ Ceramisia առաջին արտադրանքի նմուշների տեսքով: