l

lifestyle

Երկրորդ The Body Shop սրահի բացումը Հայաստանում

Բնական բաղադրիչներով, բրիտանական ծագմամբ, կոսմետիկայի ակտիվիստ-ապրանքանիշ The Body Shop-ը Հայաստանում բացել է արդեն իր երկրորդ սրահը՝ այս անգամ Դալմա Գարդեն Մոլում: The Body Shop-ը ներկայացնում է մազերի, մարմնի, դեմքի խնամքի միջոցներ, դիմահարդարման պարագաներ և օծանելիք։ The Body Shop-ի յուրաքանչյուր ապրանք պատրաստված է բնական բաղադրիչներից և երբեք չի թեստավորվել կենդանիների վրա։

Սկսեմ հրավիրատոմսից, որոնց հետ հյուրերը ստացել էին այ այսպիսի կավե բաժակներ: The Body Shop-ը ուղղակի բրենդ չէ, այլ բրենդ-ակտիվիստ. Այն հավատացած է, որ յուրաքանչյուր կին ու աղջիկ ի զորու է վերափոխել աշխարհը՝ այն դարձնելով ավելի արդար ու գեղեցիկ: Այս բաժակի ու ափսերի ընրությունը պատահական չէ:

 

 Դրանք պատրաստված են սահմանամերձ Բերդավան համայնքի «Կենաց Կավ» աշխատանոցի պատանի աղջիկների ու կանանց կողմից: «Կենաց Կավ»-ը նախաձեռնություն է՝ ստեղծված Մուղդուսյան արվեստի կենտրոնի կողմից՝ նպատակ ունենալով հզորացնել տեղի աղջիկներին և կանանց, աջակցել իրենց մասնագիտական ուղում:

 Հայաստանում The Body Shop-ը գործարկեց խանութ ամենանոր հայեցակարգով, որն առայժմ հասանելի է աշխարհի միայն մի քանի քաղաքներում: Խանութը ինտերակտիվ «ակտիվիստ-աշխատարան է», որն այցելուներին խրախուսում է ուսումնասիրել արտադրանքները և բացահայտել, թե ինչպես կարող ենք պայքարել ավելի ազնիվ ու գեղեցիկ աշխարհի համար: Խանութի այս հայեցակարգով The Body Shop-ը շարունակում է լինել էկոլոգիապես առաջադեմ և զարգացող: Խանութը կահավորված է էկոլոգիապես մաքուր հարմարանքներով, ինչպիսիք են վերամշակված փայտն ու պլաստմասան, որպեսզի նվազագույնի հասցնի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը:

 Ցայտուն օրինակ է ցինկով կամ ալյումինով կառուցված մետաղյա ճակատային մասը, որոնք երկուսն էլ էկոլոգիապես մաքուր նյութեր են և պահանջում են էներգիայի առավել քիչ արտադրություն, քան այլ նյութերը, և ենթակա են անվերջ քանակի վերամշակման։ Խանութի աշխատասեղանի երեսները պատրաստված են բացարձակապես վերամշակված թափոններից։

 

 Նոր սրահի բացմանն ընդառաջ ներկայացվեց նաև շշերի բազմակի լիցքավորման համակարգը, ինչի արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել տարեկան ավելի քան 25 տոննա պլաստիկի օգտագործումը: 

 

Հայաստանում The Body Shop-ի բացառիկ ներկայացուցիչը «ԱԿԳ» դեղատներիցանցն է: Առաջին սրահը բացվել էր նախորդ տարի՝ Մաշտոցի 42ա հասցեում: The Body Shop-ը հիմնադրել է ձեռնարկատեր Դամ Անիտա Ռոդիքը, երբ 1976թ․-ին Անգլիայի Բրայթոն քաղաքի փոքրիկ խանութում սկսեց վաճառել բնական բաղադրիչներով ձեռքով պատրաստված մինիմալ փաթեթավորմամբ շուրջ 25 ապրանքատեսակ: 

 

 Այսօր գեղեցկության համաշխարհային ապրանքանիշ The Body Shop-ը, ունենալով ավելի քան 3000 խանութ աշխարհի 76 երկրում, ձգտում է աշխարհում դրական փոփոխություն մտցնել՝ ներկայացնելով մաշկի, մազերի համար նախատեսված բարձրորակ ու բնական բաղադրիչներով խնամքի ու դիմահարդարման միջոցներ, որոնք չեն վնասում մարդկանց, կենդանիներին, և շրջակա միջավայրը։ 

 

 The Body Shop-ը առաջարկում է 800 ապրանքատեսականի՝ արտադրված հանրօգուտ պայմաններին համաձայն: The Body Shop-ը ներկայացնում է կենդանիների վրա չփորձարկված ապրանքներ և խթանում է մարդկանց՝ հատկապես կանանց և աղջիկների բարձր ինքնավստահությունը իրենք իրենց, իրենց մարմնի և ապագայի նկատմամբ: Ապրանքանիշը օգտագործում է բարձրորակ բնական բաղադրիչներ, ինչպես օրինակ թեյի ծառը, շիան, կանեփը, որոնք աճեցված են «ethical» պայմաններում այսինքն` անվնաս են մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի համար, և վերածում է դրանք նորարարական ապրանքների:                                                          

The Body Shop-ը իր խանութներն ու արտադրանքները մշտապես օգտագործել է որպես միջոց՝ բարձրաձայնելու շրջակա միջավայրի և մարդու իրավունքների հետ կապված հարցերը: Տարիների ընթացքում ապրանքանիշը ղեկավարել է արշավներ՝ ընդդեմ մարդու իրավունքների չարաշահումների՝ պաշտպանելով կենդանիներին ու շրջակա միջավայրը, և հետևողականորեն աշխատել է՝ ուղղված մարդկանց ինքնագնահատականի բարձրացմանը՝ արժանանալով մի շարք գործատուների և սպառողների աջակցությանը, ինչպես նաև նպաստելով արդյունաբերության նշանակալի փոփոխություններին: 

 

 The Body Shop-ը կոսմետիկայի առաջին միջազգային ապրանքանիշն է, որը նպաստեց կենդանիների վրա կոսմետիկ նպատակներով փորձարկումներ անելու հարցի լուծմանը և ստացավ սպառողների աջակցությունը 1998 թ․-ի Մեծ Բրիտանիայում  լայնամաշտաբ արգելք կազմակերպելու հարցում, որին հաջորդեց 2013 թ․-ի Եվրոպայում կազմակերպված արգելքը: 2017 թ․-ին ապրանքանիշը գործարկեց «Պայքար ընդդեմ կենդանիների վրա փորձարկումներին» ամեմամեծ արշավը՝ կոչ անելով ընդմիշտ և ամենուր արգելել փորձարկումներ կատարել կենդանիների վրա: Իրենց գործընկերոջ՝ Cruelty Free International-ի հետ միասին, ապրանքանիշը հավաքեց ավելի քան 8 միլիոն ստորագրություն, որը ներկայացվեց  Միավորված Ազգերի Կազմակերպությանը և որի նպատակն էր փոփոխություն մտցնել պայքարում։ 

The Body Shop-ը նաև կոսմետիկայի առաջին մանրածախ վաճառքի ընկերությունն էր, որ մշակեց ազնիվ առևտրի ծրագիրը՝ Տեղական Տոնավաճառը 1987 թ․-ին: Նրանց նպատակն է ձևավորել երկարաժամկետ առևտրային համագործակցություն փորձառու արտադրող խմբերի հետ, ովքեր կիսում են իրենց հանրօգուտ գործունեությանն ուղղված սկզբունքները: Այսօր ապրանքանիշը ձեռք է բերում բարձրորակ բաղադրիչներ, ինչպես նաև նվերներ, աքսեսուարներ և փաթեթավորման պարագաներ աշխարհի մի շարք մատակարարների կողմից: 2019 թ․-ին The Body Shop-ը Տեղական Տոնավաճառի ծրագիր ներմուծեց նորարարական մատակարարման ցանց՝ Հնդկաստանի Բանգալոր քաղաքում թափոններից ստացած վերամշակված պլաստիկ:

The Body Shop ընկերության բոլոր նախագծերը մշտապես ուղղված են եղել կանանց հզորացմանը։ Հիմնադիր Անիտա Ռոդիքը ակտիվիստ էր իր ողջ էությամբ, ինչն էլ հիմք հանդիսացավ The Body Shop-ի յուրօրինակ նպատակի համար և մղեց բոլոր ծրագրերը սոցիալական փոփության: Լինելով հոգով ֆեմինիստ և մարդու իրավունքների պաշտպան՝ նա ստեղծեց ապրանքանիշը՝ հզորացնելով կանանց և աղջիկներին յուրաքանչյուր արտադրանքով և գործարար որոշումներով, ձգտելով հավասարության, ինչպես նաև ստեղծելով հնարավորություններ կանանց համար մեր Տեղական Տոնավաճառի ծրագրի միջոցով: Սկզբունքներից որոշները որակված են որպես «ֆեմինիստական»՝ ներառականություն, համախմբվածություն և կարեկցում։ Նշված բոլորը ապրանքանիշի անկյունաքարն են:

The Body Shop-ի ամենասիրված ապրանքները

 The Body Shop-ը ոգեշնչող պատմություններ կերտելու ժառանգություն ունի, որոնք փոխանցում են ֆանտաստիկ կատարողականությամբ զգայական փորձառություն։ Դրանք գրված են բնական աշխարհի և իր մշակույթի, անհավանական բաղադրիչների և  ծիսակարգերի հարստության և իմաստության հիման վրա։ Ծանոթացեք The Body Shop-ի ամենասիրված ապրանքներից մի քանիսին։

Մարմնի կարագ շիայի հիմքով

Մենք օգտագործում ենք Գանայի կանանց գեղեցկության հնագույն գաղտնիքը՝ Տեղական տոնավաճառի բացառիկ որակյալ շիայի յուղը՝ պատրաստված ձեռքով Գանայում։ Խորհրդանշական այս բուսական մարմնի յուղը ներծծվում է մաշկի մեջ 96 ժամում՝ ապահովելով գերխոնավություն։

Շամպուն կոճապղպեղի հիմքով

Իզուր չէ, որ այս ապրանքատեսակը գրանցում է վաճառք յուրաքանչյուր 4 վարկյանը մեկ։ Շրի Լանկայի կոճապղպեղի եթերայուղով, կեչու կեղևով, սպիտակ ուռենու մզվածքով և Եթովպիական մեղրի խառնուրդով մազերն այս ամրացնող շամպունն օգնում է ազատվել թեփից։

Երիտասարդության Կաթիլներ Խտանյութ

Ամենաշատ վաճառվող այս շիճուկի օրական մի քանի կաթիլը ձեր մաշկին թարմություն կհաղորդի։ Ձեռք բերեք ավելի թարմ, հարթ և առողջ տեսք ունեցող մաշկ, որը պաշտպանված է շրջակա միջավայրի ազդեցությունից։

Հիմալայան ածուխի հիմքով մաքրող և փայլ հաղորդող դիմակ
Այուվերդական ավանդույթներով ոգեշնչված՝ The Body Shop-ի ածուխի դիմակը պարունակում է բամբուկի ածուխ, կանաչ թեյի շերտազատող ազդեցություն ունեցող տերևներ և Տեղական տոնավաճառի թեյի ծառի յուղ։ Դիմակն օգնում է մաքրել մաշկը և  նոր հաղորդել թարմություն։

Թեյի Ծառի Յուղ
Բոլորին ծանոթ է իր չափերով փոքր, բայց հզոր մաքրող հատկությամբ թեյի ծառի այս յուղը։ Այն օգնում է ազատվել մաշկային բծերից և ամեն օրն ապրել գեղեցիկ ու վստահ։ Բույրն անգամ թարմեցնող է։ Ընդամենը մի քանի կաթիլը բավարար է։

Կանեփի հիմքով ձեռքերը պաշտպանող միջոց
Այս հզոր խոնավեցնող միջոցը 20 տարի եղել է The Body Shop-ի ամենաշատ վաճառվող ապրանքատեսակներից մեկը։ Այն խոնավեցնում է շատ չոր մաշկը 24 ժամ շարունակ՝ լինելով հրաշալի միջոց վնասված ձեռքերի համար։ Յուրաքանչյուր 100մլ տարրան պարունակում է կանեփի 966 սերմ։

back-top