l

lifestyle

Bamboo Rooftop Bar & Restaurant-ի 1-ամյակը

Radisson Blu Hotel-ի 7-րդ հարկում գործող Bamboo Rooftop Bar & Restaurant-ը նշեց իր 1-ամյակը՝ բոլորիս հրավիրելով յուրօրինակ տրոպիկական փարթիի: Երևանի ամենագեղեցիկ ու ընդարձակ վյու ունեցող ռուֆթոփերից մեկն արդեն մեկ տարի ժամանցասեր երևանցիներին ու հյուրերին զարմացնում է իր տարբերվող խոհանոցով, շոուներով ու բարձրակարգ սպասարկմամբ: Պահպանել ենք white dress code-ն ու գնացել ենք շնորհավորելու Bamboo-ի 1-ամյակը:

Ոչ մի կերպ այս անցնող տարվա ընթացքում չէր հաջողվում հայտնվել Bamboo-ում ու 1-ամյակը լավ առիթ էր վերջապես անձամբ գնահատելու այն: Radisson Blu Hotel-ը գտնվում է Ազատության 2/2 հասցեում, իսկ Bamboo Rooftop Bar & Restaurant-ն էլ հյուրանոցի 7-րդ հարկում է: Bamboo-ի մուտքը հյուրանոցի գլխավոր մուտքից չէ, այն ունի իր առանձին մուտքը, որտեղից միանգամից հայտնվում ես վերջին հարկում գտնվող այս ռեստորան բարում: Տրոպիկական ոճը վերջին տարիների ամենասիրված կոնցեպտն է Երևանում, այնպես որ թե փակ ու թե բացօթյա սրահներն անկասկած դուր են գալու Ձեզ: Բացօթյա սրահը ունի նաև հնարավորություն ծածկի, այնպես որ ամբողջ տարվա ընթացքում Bamboo-ն հարմար է ծննդյան, կորպորատիվ, նաև ինչու չէ հարսանյաց միջոցառումներ անցկացնելու համար: Բաց սրահը կարող է տեղավորել 200, իսկ երկու սրահները միասին՝ մինչև 350 հյուրերի:

Գլխավոր այցեքարտերից կնշեմ երեքը՝ ֆանտաստիկ երևանյան տեսարանը, համեղ խոհանոցը և հանգիստ միջավայրը՝ կենտրոնից աղմուկից հեռու: Գիտեք, վերջերս մի նոր հաճելի վայրում էինք, որը կենտրոնում էր գտնվում, իսկ մեզ մոտ էլ գիտեք, երբ լավ փարթի է լինում, մեկ էլ բոլորն աջ ու ձախից էնպես են հավաքվում, որ մեկ ժամ անց արդեն կռիվը պատրաստ է: Կարծում եմ Bamboo-ն շատերի համար հենց այդ հարմար վայրն է առանձնանալու, ապահով երեկո անցկացնելու համար: 

Ես սիֆուդի սիրահար չեմ, ուստի միջերկրական խոհանոցից ընտրեցի ավելի մսային ուտեստները: Փորձեցի սթեյք, շատ համեղ ասիական սոուսով աղցան, բանջարեղենային ռոլեր, տակոներ: Սիֆուդի սիրահարները կգտնեն շատ հարուստ ընտրություն ու կարծում եմ նույնպես գոհ կմնան: Մերոնք տեկիլա էինք խմում, ես փորձեցի մատուցողի խորհրդով ֆիրմային աղցանը, քանի որ բարը հենց հայտնի է հեղինակային կոկտեյլներով: Հիմա չեմ հիշի կոկտեյլի անվանումը, բայց ինստասթորիներում ավելի մանրամասն նկարել եմ: Հիշում եմ, որ հաշիվը անսպասելի քիչ էր, գուցե այն զեղչված էր, որպես հատուկ հյուր, բայց համեմատ այլ վայրերի ես ավելի մեծ հաշիվ էի սպասում: Երեկոյան 21.00-ին արդեն մայրամուտն էր ու ես հասկացա, թե ինչու են բոլորը հենց երեկոյան այս ժամին շտապում լինել Bamboo-ում, տեսարանն իրոք սքանչելի էր: Գործում է հարմար ավտոկայանատեղի, բաց խոհանոց, ամեն օր DJ set, իսկ week end-ներին նաև պարային շոու և թեմատիկ փարթիներ, որոնց համար պետք է արդեն հետևեք Bamboo-ի սոց. էջերին, հղումը տալիս եմ վերջում:

Շնորհավորում եմ ողջ անձնակազմին, հրաշալի ծննդյան օր էին կազմակերպել: Նվագում էր DJ Siri-ն, պարում էին տրոպիկական պարուհիները, տորթի կտրման հետ մեկտեղ բոլոր հյուրերին շամպայն հյուրասիրեցին շոու-համարի տեսքով, իսկ Elite Fashion մոդելային գործակալության աղջիկներն էլ պատրաստել էին հատուկ նորաձության ցուցադրություն: Վերջիններիս տրոպիկական լուքերը Selfish սրահից էին, աքսեսուարները՝ LinAt accesoirs-ից, դիմահարդարումն ու վարսահարդարումը՝ Trvanda beauty lab-ից, բոդիարտը՝ Trvanda cosmetics-ի կողմից: Չմոռանամ նաև նշել Laki Dessert Art Studio-ի համեղ տորթի մասին: 

Ազատության 2/2

Radisson Blue hotel

041-21 21 02

FB / IG

back-top