Իտալական United Colors of Benetton-ն ունի ավելի քան 6000 խանութներ 120 երկրներում։ Խանութները կառավարվում են անկախ գործընկերների կողմից և տարեկան 2 միլիարդ եվրոյից ավելի շրջանառություն են ստեղծում: Երևանյան սրահը բացվել է Դալմա Գարդեն Մոլի առաջին հարկում: Այն ներկայացնում է տղամարդկանց և կանանց համար նախատեսված հագուստ և աքսեսուարներ, իսկ շուտով նաև պլանավորված է արդեն մանկական հավաքածուի ներկայացումը:
1960 թվականին Լուչիանո Բենետտոնը՝ Բենետտոն ընտանիքի չորս երեխաներից ավագը 30-ամյա վաճառող էր Տրեվիզոյում։ Մի օր նա շուկայում տեսավ վառ արտասովոր հագուստներ և ոգեշնչված իր տեսածից, վաճառեց իր կրտսեր եղբոր հեծանիվը, որպեսզի գնի իր առաջին կարի և տրիկոտաժի մեքենան։ Նրա դեբյուտային փոքրիկ սվիտերների հավաքածուն դրական արձագանքներ ստացավ Իտալիայի Վենետիկի շրջանի տեղական խանութներում, իսկ դրանից անմիջապես հետո նա հրավիրեց իր քրոջն ու երկու կրտսեր եղբայրներին՝ Ժիլբերտոյին և Կառլոյին, համագործակցելու իր հետ։ Այսպիսով, 1965 թվականին ծնվեց մի ընկերություն, որը հայտնի է որպես Benetton Group: 1965 թվականին Benetton-ը բացեց իր առաջին խանութը Բելունոյում, իսկ երեք տարի անց՝ Փարիզում։ Լուչիանո Բենետտոնը ստանձնեց ընկերության նախագահի պաշտոնը, նրա եղբայրը՝ Ժիլբերտոն պատասխանատու դարձավ նրա վարչական քաղաքականության համար, կրտսեր եղբայրը՝ Կառլոն դարձավ արտադրության մենեջեր, իսկ Ջուլիանան դարձավ գլխավոր դիզայները։
Ընկերության հիմնական գործունեությունը հագուստի սեփական գծերն են։ Ընկերության արտադրանքը ներառում է տղամարդկանց, կանացի և մանկական հագուստ և ներքնազգեստ, ինչպես նաև լոգանքի պարագաներ, օծանելիք և կենցաղային ապրանքներ, ինչպիսիք են խոհանոցային պարագաները և երեխաների համար նախատեսված ապրանքները: Երևանյան սրահը ներկայացնում է մեծահասակների հագուստ, պայուսակներ և այլ աքսեսուարներ: