l

lifestyle

BENETTON KIDS սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում

Իտալական UNITED COLOURS OF BENETTON-ը բացեց իր BENETTON KIDS սրահը Դալմա Գարդեն մոլի երկրորդ հարկում: Հաշվի առնելով բրենդի հանդեպ հաճախորդների կողմից մեծ հետաքրքրությունը, որոշվեց նաև բացել BENETTON KIDS սրահ, ինչպես հիշում եք մեծահասակների համար սրահը նախորդ տարի բացվել էր կրկին այս մոլում: BENETTON KIDS-ը ներկայացնում է նորածինների և մինչև 14 տարեկան երեխաների համար նախատեսված հավաքածու, որը մշտապես թարմացվում է ամբողջ ամսվա ընթացքում։ Լրացրեք ձեր երեխաների կերպարը վառ գույներով Benetton-ի միջոցով:

 

 Իտալական United Colors of Benetton-ն ունի ավելի քան 6000 խանութներ 120 երկրներում։ Երևանյան երկու United Colors of Benetton սրահները գործում են Դալմա Գարդեն Մոլում:

Առաջին հարկում գործող սրահը ներկայացնում է տղամարդկանց և կանանց համար նախատեսված հագուստ և աքսեսուարներ, իսկ երկրորդ հարկում բացված սրահն արդեն նորածինների և մինչև 14 տարեկան երեխաների համար նախատեսված հավաքածու է ներկայացնում՝ հագուստ, կոշիկ, աքսեսուարներ:

Անչափ վառ գույներ, նորաոճ տեսականի և իդեալական որակ. ահա մանկական հավաքածուի առավելությունները: Տեսականին թարմացվում է ամսվա ընթացքում մի քանի անգամ, սրահի խորհրդատուները կօգնեն ճիշտ համադրել հագուստը, կոշիկը, աքսեսուարը և արդյունքում ստանալ ամբողջական լուք Ձեր երեխայի համար: Բացմանը հրավիրված էր DJ Vakcina-ն, բլոգեր-մայրիկներ և Benetton ընտանիքի անդամներ: Բոլոր հյուրերին սպասվում էր քաղցր հյուրասիրություն, անակնկալ հեքիաթային հերոսներ և թեմատիկ դեկորացիաներ:

back-top