l

lifestyle

BELLAGIO ռեստորանային համալիրը նշեց իր 18-ամյակը

BELLAGIO-ն արդեն 18 տարեկան է: Քաղաքի ամենասիրված ու հյուրընկալ ռեստորաններից մեկը նշեց իր տարեդարձը ընկերների և հարազատների հետ, ինչպես ընդունված է ասել՝ ընտանիքի անդամների հետ, չէ որ BELLAGIO-ն վաղուց արդեն պարզապես ռեստորան չէ, այն կարծես ընտանեկան հանդիպումների ամենահարազատ վայրը լինի: Սիրելի BELLAGIO-ի 18-ամյակը, հյուրերը, միջոցառումը դիտեք մեր ծավալուն ֆոտո/վիդեո շարքում:

Մյասնիկյան 2 հասցեում գործող BELLAGIO ռեստորանային համալիրն այս 18 տարիների ընթացքում դարձել է հազարավոր ծննդյան տոների, հարսանիքների, մկտրությունների անցկացման և հիշողությունների վայր: Համեղ հայկական խոհանոցով, բարձրակարգ սպասարկմամբ, սահմանափակումների ընթացքում ակտիվացած առաքման ծառայությամբ, աստղային հյուրերով, սիրված հենց BELLAGIO երաժշտական բենդով.....կարելի է անվերջ թվարկել բոլոր այն առավելությունները, որոնց շնորհիվ էլ այսքան տարի այս կենտրոնը չի զիջում իր դիրքերը:

 BELLAGIO-ն կարծես դարձել է քաղաքի ժամանցային խորհրդանիշներից մեկը՝ եկել ես Երևան, ուրեմն մեկ օր ազատ պահիր BELLAGIO այցելելու համար: Իրականում, որքան էլ շատերը փորձում են ամեն տարի գտնել նոր վայր իրենց տարատեսակ միջոցառումների անցկացման համար, հիմնականում վերջում ասում են՝ "Մեկա Բելաջիոյի հացն ուրիշ էր": Մեկ տեղում և համեղ խոհանոց, և հագեցած շոու-ծրագիր, և կազմակերպչական բոլոր հարցերի լուծում, և բարձրակարգ սպասարկում:

 18-ամյակը նշվեց մեծ շուքով: Վերջին երկու տարիների ընթացքում թե սահմանափակումները և թե պատերազմը կոտրեցին ամենքից ու իհարկե մեծ հարված հասցվեց հենց այս ոլորտին ևս: Ժամանակն է կրկին աշխատելու, ստեղծագործելու ու գնահատելու այն կյանքը, որը մեզ բաժին է ընկել: BELLAGIO ընտանիքը ևս ունեցավ կորուստներ, որոնց մասին խոսվեց և երեկոյի ընթացքում, իհարկե հիշատակվեցին բոլոր այն հերոսները, ովքեր մարտի դաշտում անմահացան ու նրանց շնորհիվ էլ մենք այսօր շարունակում ենք ապրել և աշխատել: 

Միջոցառման ընթացքում հյուրերին սպասվում էր անակնկալներ երգերի տեսքով, իհարկե  BELLAGIO-ի համեղ հյուրասիրությունը, օրիգինալ պարային համարներ և վերջում էլ հսկայական տոնական տորթի կտրման արարողություն: Միջոցառումը վարում էին Ժակը և ֆանտաստիկ Լուիզա Ղամբարյանը: Բելաջիոյի հայտնի բենդը ներկայացրեց ԲԵԼԱՋԻՈ երգի պրեմիերան, իսկ երեկոյի ընթացքում էլ իրենց կատարումներով հյուրերին ողջունեցին Գայանե Արզումանյանը, Նիկ Եգիբյանը, Սարգիս Ավետիսյանը, Լուսինե Պողոսյանը, Ռուզան Ավետիքյանը ու շատ այլ սիրված արտիստներ: Գեղեցիկ ձևավորումն ու կազմակերպումը՝ Marmelada Event Bureau-ի:

back-top