l

lifestyle

Ինչպես նշեցի ծնունդս Փարիզում ընկերներիս հետ, Դուա Լիպայի շոուն ու 7 նոր Must Go հասցե Փարիզում

Փարիզ բազմից ես եղել, սակայն այս թրիփը լավագույնն էր: Դուա Լիպայի շոուն, ծննդյանս փարթին, նորաբաց Dior Galerie-ն, Emyli in Paris տուրը, Cercle 2022 փառատոնը, որտեղ նվագեցին մեր հայ DJ-ները...Այս փոստը պարզապես ծննդյանս փարթիի մասին է, սա ուղեցույց է, որտեղ կգտնեք Փարիզում նոր բացված հետաքրքիր վայրեր, տպավորություններ ու Ձեզ անհրաժեշտ հասցեներ: Ամրագրեք այս փոստը Ձեր էջում, վստահ եմ, այն Ձեզ պետք է գալու երբ մեկնեք Փարիզ.....

  • Կամո Թովմասյան

Paris is always a good idea ինչպես ասում են, մանավանդ, երբ ընկերներդ էլ գալիս են Քեզ հետ ծննդյանդ տոնը նշելու: Մոտ երկու տարվա ստեղծագործական, աշխատանքային ու զուտ մարդկային կրիզիսից հետո կարծես սկսում ենք նորմալ ապրել: Միշտ երազել եմ նշել ծնունդս ընկերներիս հետ Փարիզում, իսկ երազանքները վաղ թե ուշ կատարվում են: Այո, Փարիզյան կյանքը թանկացել էր, բայց Դուք տեսել ե՞ք երևանյան ռեստորանների գները: Այս փոստում գրում եմ այն նոր վայրերի մասին, որտեղ արժե լինել Փարիզում, իսկ իմ ուղեցույցերը գիտեմ, որ շատերիդ է դուր գալիս, ես հո վատ բան խորհուրդ չեմ տա: Այս ամենի վիդեո տարբերակը կարող եք գտնել իմ ինստագրամյան էջի հայլայթում, ինչպես նաև ֆեյսբուքյան էջում՝ ավելի մանրամասնորեն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ սիրելի Կրիստինային և TOUR DELICE ընկերությանը: Ես իրականում պանիկյոր եմ և բծախնդիր ուղևորությունների ընթացքում, իսկ Տուր Դելիսը արագ լուծում էր բոլոր հարցերը ուղետոմսերի, հոթելների, տանել բերել, թղթաբանություն, չեքին...շատ վստահելի ընկերություն է, այն երկու ընկերություններից մեկը, որտեղ ես անձամբ ամրագրում եմ տոմսեր ու երբեք խնդիրներ չեմ ունեցել: Գրասենյակը գտնվում է Բաղրամյան 21 հասցեում:

Այսպիսով մայիսի 11-ին իմ 587 ամյակն էր, ընկերներս էլ հրավիրված էին նվագելու փառատոնին: Գրեցինք ջնջեցինք, այսինքն ես նոր տերմիններով ասած բռեյնսթորմ արեցինք, թիմբիլդինգ կազմակերպեցինք ու հասկացանք, որ կյանքում մեռնել կա, պետքա մի քանի օր անջատվել երևանյան իրականությունից աշխարհի ամենագեղեցիկ քաղաքում: Բոլորս մեկնել էինք տարբեր օրեր, իսկ հանդիպեցինք հենց մայիսի 11-ին՝ 18.00-ին Էյֆելյան աշտարակի տակ: Հրավիրել էի ռուս լուսանկարչի, ում գտել էի օնլայն, որ մեզ այ սենց սիրուն ֆոտոներ անի, վաղը մյուս օր մեր թոռներին ցույց տալու համար:

Ի դեպ, այ սենց ռոմանտիկ ֆոտոներա անում Տատյանան Փարիզում, զգեստներն իրենն են, ամրագրում եք ու ունենում եք նման ինստա ֆոտոներ, նաև կարող եք ամուսնության առաջարկն այսպես անել, ծննդյան տոները, մի խոսքով եթե պետք գա թողնում եմ տվյալները: Ասեմ, որ շատ ցածր գներով էր աշխատում, նույնիսկ Երևանում նման գներ չկան: Կայքը՝ Cadrese.com, ինստագրամը՝ paris_photo_tatiana

LE MAZETTE

Որտեղ նշել ծնունդը. սա գլխավոր հարցն էր: 10 հոգանոց ծնունդ Փարիզում, որ լինի երաժշտություն, սնունդ, լավ տեսարան....Երկար ման գալուց ու քձիպությունս խոդի տալուց հետո գտա այ էս թույն վայրը, որը կոչվում էր Le Mazette: Սենա գետի ափին, այ սենց տեռասայով, որտեղ նվագում են տարբեր DJ-ներ, առաջին հարկում էլ ռեստորանն է ջահելական, տնավարի ու հավես: Շատ լավ տարբերակ էր, մասսան 25-40 տ, ոչ մի գլամուր, բայց տեսեք ինչ թույն ատմասֆերայով: Ինստայում կարող եք հետևել էջին, ես ամրագրեցի սեղան նախապես, իսկ ուտելուց հետո էլ բարձրացանք վերև՝ պարելու:

Խոհանոցը՝ բուրգերներ ու տակոներ, խմում էինք տեկիլա: Քանի որ կենտրոնում չէր՝ գները նորմալ էին, 10 եվրո կոկտեյլը, 10 եվրո տակոն, երևանյան գներ մի խոսքով: Ոչ կենտրոն ասելով, նկատի ունեմ, որ տաքսիով Լուվրից մինչ Le Mazette 10 եվրո ենք վճարել, մոտ 7 րոպեի ճամփա:

Մեզ միացան նաև էլի հայեր, ում էնտեղ հանդիպեցինք, ֆրանսիացիներ, ում հետ տեղում ծանոթացանք, մի խոսքով ամենալավ ծնունդս էր, մի 15 տարի էլ կարամ չնշեմ:

DIOR. LA GALERIE

Պարտադիր այցելեք նորաբաց La Galerie Dior: Champs-Élysées-ի հարևանությամբ՝ 11 rue Francois հասցեում կնկատես այս մեծ շինությունը, եթե հարուստ եք միանգամից այցելեք Դիորի բուտիկ, իսկ եթե հարուստ չեք բայց ինստայում ուզում եք սիրում ֆոտոներ ունենաք, աաաայ ձախ անկյունում տեսնում եք La Galerie Dior-ը, բարի գալուստ: Իսկ եթե լուրջ, մարտ ամսին բացված La Galerie Dior-ը մոտ 8 սրահներով ֆանտաստիկ վայր էր, որտեղ DIOR-ի պատմությունն է, արխիվային զգեստները, գլխարկները:

Հասցեն գրեցի, տոմսեր պետք է նախապես գնել ԱՅՍՏԵՂ, ու ասեմ, որ առաջիկա մեկ ամսվա տոմս էլ չկա, գնեք նախապես: Տոմսի արժեքն է 8-12 եվրո, գնալուց առաջ սուրճ չխմեք, քանի որ այստեղ կար շատ գեղեցիկ սրճարան սրճելու համար, դա նկատի ունեցեք: Ամրագրելուց պետք է ճշտեք ժամը, դա պարտադիր է: Ընտանի կենդանիների հետ մուտքն արգելված է, ուղեբեռներով ևս: Աշխատանքային ժամերը 11.00-19.00, վերջին այցը՝ 17.30-ին: Երեքշաբթի օրերին փակ է:

Nike House of Innovation

Champs-Élysées-ի Նայկը վերաբացվել էր նոր ինովացիոն սրահի տեսքով: House of Innovation-ը Nike-ի մանրածախ խանութների չորս եզակի ձևաչափերից մեկն է: Առաջին երկու նորարարական տները բացվել են 2018 թվականին Նյու Յորքում և Շանհայում: Խանութի հայեցակարգը առավելագույնս օգտագործում է թվային տեխնոլոգիաները՝ սպառողներին ավելի լավ սպասարկելու համար: Խանութն առաջարկում է Nike կոշիկների ամենամեծ ընտրանիներից մեկը Եվրոպայում։

 Փարիզի Նորարարությունների տունը կարևոր քայլ է դեպի Move to Zero ծրագրին, որն օգնում է պաշտպանել մոլորակը և ստեղծել ավելի լավ ապագա սպորտի համար: Խանութի ձևավորման և ցուցափեղկերի համար օգտագործվել է ավելի քան 85 հազար կգ էկոլոգիապես մաքուր նյութեր։ Նույնիսկ ոչ թե գնումներ կատարելու, այլ պարզապես այս նորարարությունը գնահատելու համար, կարծում եմ պետք է այցելել ու զարմանալ:

KILIAN

Հաջորդ հետաքրքիր սրահը, որ խորհուրդ եմ տալիս այցելել, փարիզյան նոր KILIAN սրահն է 20 Rue Cambon հասցեում: Պարֆյումերային այս շքեղ բրենդի սրահում ողջ արտադրանքն է ներկայացված, ներկայացվում է յուրահատուկ ձևաչափով, որի մասին պատմում եմ առանձին փոստում ԱՀԱ ԱՅՍՏԵՂ: Շնորհակալություն HERMITAGE ընկերությանը նման հանդիպում կազմակերպելու համար:

CERCLE

Հիշո՞ւմ եք 2 տարի առաջ Գառնիում տեղի ունեցած CERCLE փառատոնը: Մի քանի օր առաջ այն Փարիզի National Air and Space Museum-ում էր ու մենք էլ հյուրերի ցանկում էինք, 15 հայեր: Երկու օր կեսօրից մինչ կեսգիշեր ավելի քան երկու տասնյակ DJ-ներ նվագում էին երեք սթեյջերում: DJ-ների ցանկում՝ Above & Beyond, Acid Pauli, Adriatique, Maceo Plex, Agoria և....ուշադրություն՝ DJ GUEVO aka KAI / LEO ANIRAM: Մեր տղաները ևս հրավիրված էին նվագելու ու ինչպես տեսնում եք հայկական դելեգացիան նրանց կողքին է: 

Ահա մերոնք, դե չեմ կարող փոխանցել Ձեզ մեր հուզմունքը, գիտեք 13 տարի առաջ իմ փարթիներում հիշում եմ GUEVO-ի առաջին քայլերը, իսկ հիմա, իր աշխատասիրության շնորհից նա արդեն նվագում է Փարիզի ամենամեծ փառատոններից մեկի ընթացքում. հպարտություն ընկերոջ համար: Ի դեպ, Լեոն առաջին անգամ նվագեց իր գրած թրեքը, որը շուտով կթողարկվի: Եթե տեղյակ չեք, նշեմ, որ նրանք միասին ստեղծել են TRIANGULUM COMMUNITY-ն և կազմակերպում են տարբեր փառատոններ Հայաստանում: Հետևել ու մասնակցել նրանց կազմակերպած միջոցառումներին կարող եք ԱՅՍՏԵՂ

Muséum national d'Histoire naturelle

Հաջորդ հետաքրքիր վայրը, որ խորհուրդ կտամ այցելել Muséum national d'Histoire naturelle-ն է, որը գտնվում է 57 rue Cuvier հասցեում: Հսկայական կոմպեքս, որտեղ կա կենդանաբանական այգի, բուսաբանական այգի, կոնդանական էվոլյուցիայի ֆանտաստիկ ցուցադրություն: Մենք այցելեցինք երկու սրահ՝ յուրաքանչյուր սրահի մուտքի տոմսն արժեր 10 եվրո:

Բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել, իհարկե առաջին հերթին երեխաներին դուր կգա այս վայրը, բայց մեզ նույնպես հետաքրքիր էր թեման: Գիտեք ներկայացված է շատ գեղեցիկ, դեկորացիաները, լուսային էֆեկտները, կենդանիներ, սողուններ, թռչուններ....ափսոս մեզ մոտ նման ձևաչափ չի գործում: Այստեղ հերթեր չկան, էնպես որ տոմս տեղում էլ կարող եք գնել, նախապես ամրագրում պետք չի:

EMILY IN PARIS

Շատերդ եք դիտել Նեթֆլիքսի նախորդ տարիների գլխավոր հիթը՝ ԷՄԻԼԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ սերիալը: Փարիզաբնակն Ֆաբիանը սերիալի նկարահանման վայրերով կազմել է տուր ու վաճառում է մեզ վրա 32 եվրոյով, խելացի տղայա: 10 մասնակից շաբաթը 2 անգամ կարող են ամրագրել տուրը, որի ընթացքում հայտնվում ես Էմիլիի շենքում, նրա սիրած ռեստորանում ու կրուասան ես ուտում նրա սիրած բուլանժեղիից: 

Տուրը առավոտյան 10.00-ից 13.00-ն է, շատ եք քայլում, էնպես որ հարմար կոշիկ կրեք: Իրականում բոլոր այս հասցեները հնարավոր է գտնել գուգլում ու մենակով անցնել այս տուրը, բայց հաճելի է խմբով զբոսնել, լսել հետաքրքիր պատմություններ Ֆաբիանից, լսել կարծիքներ իտալացի, արգենտինացի, գերմանացի զբոսաշրջիկներից:

Ամրագրել տուրը կարող եք ԱՀԱ ԱՅՍՏԵՂ

ԴՈՒԱ ԼԻՊԱ

Փարիզն իհարկե ամենաակտիվ եվրոպական քաղաքներից մեկն է, կարող եք գնալուց առաջ ստուգել, թե ինչ համերգներ են սպասվում Փարիզում: Օրինակ առաջիկայում Ալիշա Կիզն է, Սնուփ Դոգը, Հարրի Սթայլզը, Լեդի Գագան: Ես ընտրել էի Դուա Լիպայի համերգը, տոմսը գնել էի նախապես 63 եվրոյով, պարահրապարակում: ԱՀԱ ԱՅՍՏԵՂ կարող եք հետևել փարիզյան բոլոր համերգներին, ցուցահանդեսներին և նորաբաց ռեստորաններին:

Սուպեր սաունդ, շոու, Դուք Լիպան էլ իսկսկան շոու արեց: Շատ գոհ ենք ու արդեն մտածում ենք հաջորդ համերգների մասին: Գիտեք, 90-ականներին չունենալով մեր սիրած արտիստների համերգներին ներկա լինելու հնարավորություն, հիմա կարծես վերադառնում ես անցյալ ու կրկին քեզ զգում ես 20 տարեկան: Արդեն գնել եմ ևս երկու իմ սիրած արտիստների համերգների տոմսերը, շուտով կանոնսեմ: Դուք Լիպայի համերգի հայլայթը կգտնեք իմ ինստագրամյան էջում:

UNDER THE SEA 

Փարիզում բացվել է կոնցեպտուալ նոր ռեստորան, որը Քեզ տեղափոխում է ծովի հատակ: Մենյուն դե պարզ է ինչպիսինն է, ինտերիերը էկրանների շնորհիվ տեղափոխում է քեզ ջրի հատակ, միակ թերությունն այն էր, որ մատուցողները չէին տիրապետում մենյուին ու պատվիրեցինք ավելին, քան պետք էր: Մշտապես հերթեր են, պետք է ամրագրել նածապես ու 10 րոպե ուշացման դեպքում արդեն սեղանը ուրիշին են հատկացնում: Ամրագրելուց ուշադիր կլինեք, կա բար և կա ռեստորան, ռեստորանն ավելի գեղեցիկ էր: Նման ռեստորաններ այցելելով պետք է ակնկալել հետաքրքիր միջավայր, գեղեցիկ ֆոտոներ, հաճելի հիշողություններ: Ես սիֆուդի սիրահար չեմ, էնպես որ խոհանոցի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել: Աշխատում է ռեստորանը 12.00-14.30 և 18.00-22.00: Ամրագրել սեղան կարող եք ԱՅՍՏԵՂ:

Ռեստորանը կենտրոնից մի փոքր հեռու է գտնվում, ինչի արդյունքում էլ բավական էժան էր: 4 ուտեստի և 2 դեսերտի համար վճարել ենք 36 000 դրամ, երևանյան գներ մի խոսքով: 

Դե ամեն ինչ էլ չեմ պատմում, գլուխներդ տանեմ, թե չէ Փարիզի մասին կարող եմ ժաաաաամերով խոսել: Կիսվեք այս փոստով Ձեր էջերում, հետևեք ինձ ինստագրամում և սպասեք հաջորդ թրիփիս հունիսի 23-ին:

 

back-top