l

lifestyle

Ամանորյա հրաշքը սկսվում է ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահից

Արդեն 16 տարի Տիգրան Մեծ փողոցը զարդարվում է յուրահատուկ գույներով շնորհիվ ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆԻ: Հատկապես Ամանորի շեմին այն պարզապես խանութ-սրահից վերածվում է Ամանորյա հրաշքի՝ վառելով իր լույսերը և ընդունելով տոնական հանդերձանք: Մտահղացումը Գայանե Պողոսյան / Արթուր Ղազարյան ամուսիններինն էր, ովքեր 16 տարի առաջ բացեցին արդեն բոլորիս կողմից սիրված ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահը: Պատմում եմ այս տարվա տոնական տեսականու և փոփոխված ինտերիերի մասին:

ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահում շուրջ տարի կարող եք գտնել ինտերիերի դիզայնի բազմաոճ տեսականի՝ բերված Աշխարհի տարբեր անկյուններից: Դիզայնով զբաղվող մասնագետներին քաջ ծանոթ է սրահը, քանզի այստեղ տեսականին հաճախակի թարմացվում է ու կարելի է գտնել յուրահատուկ նմուշներ: Ամեն տարի նոյեմբերից սրահը վերածվում է ամանորյա հրաշքի՝ ամբողջությամբ ներկայացնելով տոնական տեսականի. տոնածառներ, լույսեր, խաղալիքներ, թեմատիկ դեկորացիաներ, մոմեր, նույնիսկ սպասք: Սրահը գործում է առավոտյան 10.30-ից մինչ 19.30:

16 տարի առաջ՝ իր ամուսնու՝ Արթուր Ղազարյանի հետ միասին բացելով սրահը, Գայանե Պողոսյանը վստահ էր, որ այն դառնալու է Երևանի ամենատարբերվող ու սիրված սրահներից մեկը, քանզի ցանկացած նոր գործ, որն իրոք սիրով ես անում պսակվում է հաջողությամբ:

Յուրաքանչյուր տարի ոչ միայն թարմացվում է սրահի տեսականին, այլև սրահն ինքը ստանում է նոր հանդերձանք: Այս տարի սրահն այ այսպիսի տեսք ունի, նկարահանել ենք ողջ սրահը, տեսականին, թողնում եմ նաև սոց. էջերի հղումները: Վերջին տարիներին մենք բոլորս ընկճված ենք ու հակված չենք նշել Ամանորն այնպես, ինչպես տոնում էինք նախկինում, սակայն պետք է շարունակել հավատալ հրաշքների ու փորձել ապրել լավատեսությամբ: Դիմավորենք 2023-ը նոր սպասումներով, աղոթքով և սիրով: Բարի գալուստ ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ:

Տիգրան Մեծ 28

(010) 56 46 13

FB / IG

back-top