l

lifestyle

Հենց Միլանից! Լեգենդար Արմանիի աշխատանքները ARMANI/SILOS թանգարանում

Միլանը միշտ է եղել հայերի ֆավորիտ քաղաքներից մեկը, իսկ հաջորդ տարի, կարծում եմ Միլան մեկնողների քանակը կեռապատկվի, հաշվի առնելով որ արդեն հաջորդ ամսից կիրականացվեն են Երևան-Միլան ուղիղ չվերթները: Այս օրերին աշխատանքային այցով Միլանում է գտնվում Z&A Stores-ի ոճաբան/խորհրդատու Ջիո Կարապետյանը, ում խնդրեցինք հատուկ ԿամոԲլոգի հետևորդների համար ներկայացնել Միլանի լավագույն թանգարաններից մեկը՝ Ջորջիո Արմանիի ARMANI/SILOS թանգարանը: Գրանցեք Ձեր հաջորդ տարվա must visit վայրերի ցանկում...

  • Kamo Tovmasyan

ARMANI/SILOS թանգարանը Ջիորջիո Արմանին բացել է 4 տարի առաջ, երբ նշում էր բրենդի գործունեության 40-ամյակը: Թանգարանը զբաղեցնում է Բերգոնյոնե 40 հասցեում գտնվող շինության 4 հարկերը: Բացի ցուցահանդեսային հարթակները, ներսում գործում են նաև սրճարաններ, ռեստորան և թվային արխիվի պահպանման սրահ:

Թանգարանը գործում է ամեն օր, բացի երկուշաբթի, երեքշաբթի օրերից, մուտքի արժեքը սկսվում է 12 եվրոյից, աշխատանքային ժամերն են առավոտյան 11.00-ից մինչ 19.00-ն: Հիշեք հասցեն՝ via Bergognone, 40: Տոմսեր կարող եք ամրագրել օնլայն ԱՀԱ ԱՅՍՏԵՂ

Ներսում Ձեզ սպասվում է մոտ 400 գլուխգործոցներ, որոնք դիզայները ստեղծել է 40 տարիների ընթացքում, 200 աքսեսուարներ, նաև թվային հարթակ, որտեղ թվային տարբերակով կարող եք վերհիշել բրենդի բոլոր աշխատանքաները:

Թանգարանում գործում է մշտական ցուցադրություն, որի շրջանակներում ներկայացված են դասական, էթնո հավաքածուները, աստղային հանդերձանքները, իսկ տարվա ընթացքում նաև կազմակերպվում են տարբեր թեմատիկ ցուցահանդեսներ: Այս շրջանում, մինչ 2020 թ.-ի փետրվարի 2-ը կարող եք այցելել նաև գնահատելու ACCENTS OF STYLE ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են բրենդի աքսեսուարների մեծ արխիվը: Չմոռանաք սրճել առաջին հարկում գործող սրճարանում և ձեռք բերել անվանական հուշանվեր, կրկին առաջին հարկում գործող խանութ-սրահում:

back-top