l

lifestyle

"Անուշ.Լեգենդ"-ի առաջին ցուցադրությունը El Garden-ում

Էլ հոլդինգի նոր նախաձեռնությունը՝ Թումանյանի Անուշ պոեմի բեմականացումը յուրաքանչյուր շաբաթ հնարավորություն կտա նորովի վերապրել թումանյանական պոեմը: Էմոցիոնալ, միստիկ, դրամատիկ...ուրբաթ երեկոն El Garden-ում հենց մուտքից խոստանում էր լինել տպավորիչ: Վառվող ջահեր, խորհրդավոր կերպարներ, էթնիկ պարեր ու "Անուշ.Լեգենդ"-ի դրամատիկ սիրո պատմությունն ինքնատիպ մթնոլորտ էին ստեղծել: 

  • Կամո Թովմասյան

Շտապում եմ կիսվել, վստահ եմ, բոլորդ էլ ցանկություն կունենաք ներկա գտնվել ու նամանավանդ Հայաստան ժամանած հյուրերի համար սա սքանչելի նվեր կարող է լինել: Բացօթյա թատերական ներկայացում՝ երաժշտական ու էթնիկ պարային լուծումներով, հիասքանչ բնություն, հայկական և եվրոպական խոհանոց, յուրահատուկ էֆեկտներ, այն ամենն, ինչ անհրաժեշտ է անսովոր ու զգացմունքային երեկոյի համար: Մոտակա ներկայացումը պլանավորված է օգոստոսի 7-ին, տոմսերի արժեքը՝ 15 000-25 000 դրամ՝ կախված տեղից (ներառյալ ընթրիք)։ Սեղանների ամրագրումը՝ 091- 000 107 հեռախոսահամարով: Ողջունում եմ այս նախաձեռնության հեղինակներին և ողջ թիմին: Էլ հոլդինգը հերթական անգամ զարմացրեց մեզ որակյալ, մանրակրկիտ պլանավորված, բարձրաճաշակ նախաձեռնությամբ: Ուրախ ու անչափ հուզված երեկո էր այս հեքիաթային վայրում՝ սիրելի ընկերների շրջանում: 

back-top