l

lifestyle

Թինա Կանդելակիի ANSALIGY բյութի բրենդը պաշտոնապես Հայաստանում է

Վերջապես Երևանում՝ Փարպեցի 17 հասցեում Թինա Կանդելակիի ANSALIGY դեմքի և մարմնի խնամքի նորարարական բրենդը ներկայացավ պաշտոնական խանութ-սրահով: Այսուհետ բրենդի ողջ տեսականին կարող եք ձեռք բերել հենց երևանյան սրահից: Թինայի հայտնի պատչերը, բացառիկ շիճուկները, դեմքի և մարմնի խնամքի քսուկները, այդ թվում և ANSALIGY հայտնի նվեր-box-երը, որոնք հեռուստաաստղն այդքան սիրում է նվիրել իր աստղային ընկերներին, արդեն նաև մեզ մոտ են: 

Ռուսաստանում առաջին անգամ է ներկայացված դեմքի և մարմնի մաշկի խնամքի յուրահատուկ, նորարարական գիծ: ANSALIGY-ն կոսմետոլոգիայի ոլորտում վերջին զարգացումների, նորարարական բանաձևերի, երիտասարդության և գեղեցկությունը պահպանելու արդյունավետ լուծումների համադրություն է: ANSALIGY լաբորատորիան իր արտադրանքում ամբողջացրել է 7 եզակի բանաձևեր, որոնք նախկինում չեն օգտագործվել նման համակենտրոնացման որևէ կոսմետիկ արտադրանքում: Այս բանաձևերը կոսմետոլոգիայի ոլորտում մասնագետների կողմից արտոնագրված վերջին զարգացումներն են: Նրանց նորարարական հայտնագործությունների արդյունքները հիմք են հանդիսացել ANSALIGY շարքի համար:

ANSALIGY-ն դեմքի և մարմնի խնամքի կոսմետիկ տենդենցների մասին է: Դուք անկասկած տեսել եք Թինայի գովազդմամբ նորաոճ պատչերը, որոնք կրում է նա և նրա աստղային ընկերները: Վայրի հապալասից մինչ կրկնակի ազդեցությամբ դեմքի լիֆթինգներ: Մոշի հատիկներից մինչ բամբուկի փայտածուխով պատչեր: Իրականում պատչերի շարք բավական մեծ է, հետաքրքիր, բազմազան ու հաճելի է, որ տղամարդկանց համար նույնպես առկա է հատուկ շարք:

Աչքերի խնամքի շիճուկներից մինչ դեմքի երիտասարդացնող քսուկներ, բոլոր տեսակի վարսերի խնամքի շարքից մինչ մարմնի հակացելյուլիտային կրեմներ: Տեսականին այնքան հետաքրքիր է, որ սրահում բավական երկար ժամանակ եք անցկացնելու, վստահ եմ: Ոսկե նրբաթերթիկներով և սաթով խոնավեցնող և ձգող դեմքի շիճուկներ, 8 վիտամիններով և 7 միներալներով մազերի և գլխամաշկի խոնավեցնող քսուկներ, կաթնային կոնդիցիոներներ, միներալներով հարուստ շամպուններ և դիմակներ, թարթիչների և հոնքերի աճի համար շիճուկներ...Խորհուրդ եմ տալիս բոլորին այցելել սրահ, որտեղ մասնագետները տեղում Ձեզ կներկայացնեն ողջ տեսաակին և կօգնեն ընտրության հարցում: 

Երևանյան սրահը գործում է հենց Փարպեցի/Թումանյան խաչմերուկին կից: Նշեմ նաև նվեր-քարտերի և նվեր-box-երի մասին, որոնք շատ հարմար են սիրելի անձանց յուրահատուկ նվերներ մատուցելու համար: Դուք ինքներդ կարող եք կազմել Ձեր նախընտրած նվերների հավաքածուն: ՄԻացեք ANSALIGY-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին՝ հետևելու վերջին նորություններին, ակցիաններին:

Փարպեցի 17

044-194 000

FB / IG

back-top