l

lifestyle

ANIKO X KRISTINA ցուցադրությունը և հյուրերը

ANIKO Fashion-ն առաջին անգամ ցուցադրեց Հայաստանում իր երեկոյան զգեստները, ինչպես նաև ANIKO X KRISTINA բոդիների նոր հավաքածուն: Չնայած երեկվա անձրևին, ցուցադրությունը կայացավ ինչպես պլանավորված էր, իսկ բոլոր հյուրերն էլ իրենց տեղերում էին: Նկարահանել ենք ողջ երեկոն ու հիմա առաջարկում եմ Ձեզ դիտել ամառվա ամենաշքեղ միջոցառումներից մեկը ԿամոԲլոգում:

  • Կամո Թովմասյան

ANIKO Fashion-ը հիմնադրվել է ԱՄՆ-ում, մոտ 8 տարի առաջ: Տեղափոխվելով ԱՄՆ՝ դիզայները վաղուց արդեն մտադրվել էր իր երեկոյան զգեստների ցուցադրությունը օրերից մի օր կազմակերպել հենց Երևանում: Քովիդային սահմանափակումների ընթացքում, Լոս Անջելեսում, ANIKO Fashion-ը և Կրիստինա Բաբայանը միասին որոշում են թողարկել համատեղ բոդիների շարք: Այսօր արդեն ANIKO Fashion-ը լինելով իր հայրենիքում, որոշեց կազմակերպել իր երեկոյան զգեստների, ինչպես նաև ANIKO X KRISTINA բոդիների շարքի ցուցադրությունը: Երեկոն տեղի ունեցավ DVIN հյուրանիցի Rooftop-ում:

Երեկոն  վարեց և իր նոր երգը առաջին անգամ բոլորիս ներկայացրեց Արսեն Գրիգորյանը: ANIKO Fashion-ի երեկոյան զգեստները բացառիկ օրինակներով են և ստեղծվում են միայն անհատական պատվերների տարբերակով: Երեկոյան զգեստների պատվերների համար կարող եք գրել դիզայներին ահա այստեղ՝ Instagram/Anikofashion: ANIKO X KRISTINA բոդիները կարող եք պատվիրել առցանց, միացեք ահա այս ինստագրամյան էջին՝ ANIKOXKRISTINA

back-top