l

lifestyle

2021-ի երևանյան բացօթյա ԹՈՓ լողավազանները, գները, հասցեները...

Ամեն տարի ամռանը ներկայացնում եմ Երևանի բացօթյա լողավազանները, գները, առաջարկները: Քանի որ ինքս Երևանից դուրս հազվադեպ եմ լինում, ցանկում ներառված են միայն Երևանում գործող ու միայն այն լողավազանները, որտեղ ես ինքս հաճախ լինում եմ, գոհ եմ, ու կարող եմ հանգիստ սրտով խորհուրդ տալ: Սա կոմերցիոն նյութ չէ, ուստի նախնական փոստում ես ներկայացնում եմ իմ անձնական ընտրությունը: Վատ լուր ունեմ բայց, այս տարի գրեթե ամենուր թանկացումներ են: Մի քանի նոր բացված թույն լողավազաններ ու ռեբրենդինգներ այս տարվա ցանկում: Այս փոստը թարմացվելու է ամառվա երեք ամիսների ընթացքում, share արեք, որպեսզի հաճախակի ստուգեք:

Միանգամից նշեմ, որ ներկայացված գները, ժամերը, առաջարկները գրանցել եմ հունիսի սկզբին, դրանք կարող են փոփոխվել ամառվա ընթացքում, ուստի անպայման զանգահարեք, ստուգեք, նոր այցելեք: Նաև խնդրում եմ չզանգահարել ինձ տվյալներ ճշտելու համար, զանգահարել պետք է ընտրած լողավազանի տեքստում նշված հեռախոսահամարով:

THE POOL by Dvin Group

Դեռ չբացված արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել: Ամառվա MUST GO լողավազանը Երևանում: Մինչև 3 տարեկանների մուտքն անվճար է, 3-12 տարեկանների համար կվճարեք 10 000 դրամ, 12-ից բարձր այցելուների մուտքը աշխատանքային օրերին՝ 15 000 դրամ է, հանգստյան օրերին՝ 20 000 դրամ: Ի դեպ, եթե աշխատանքային օրերին ցանկանում եք այցելել լողավազան 09.00-11.00-ը, կվճարեք 10 000 դրամ, իսկ ամսական այցելության վճարն էլ կազմում է 200 000 դրամ: Աշխատանքային ժամերը՝ 09.00-ից 19.00: Կարող եք օգտվել նաև սեղանի թենիսից, կանայք՝ համամից, բարից և այլն: Դեռ չեմ եղել, ուստի ավելին չեմ կարող պատմել, հետևեք իմ ինստա էջին կամ հենց THE POOL by Dvin Group-ի ինստա էջին: 

Պարոնյան 40/ 043-99 00 11

ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

Mandarinka Park

 Ընտանեկան թույն տեղ, գիտեք, էն որ գնացել եք քաղաքից դուրս ընտանիքի անդամների հետ-այ սենց վիճակա: Մինչև 4 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 4-13 տարեկանների համար 3 000 դրամ, 13-ից բարձր տարիքի անձանց համար՝ 5 000 և 6 000 դրամ աշխատանքային և հանգստյան օրերին: Գործում է 11:00-ից մինչ 21:00:

 Աշտարակի խճուղի 65/ +374- 55 02 03 03

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

FLAMINGO Vahakni pool

 Այս տարի Vahakni pool-ը ռեբրենդինգի արդյունքում դարձել է վարդագույն FLAMINGO Vahakni pool: Մեկանգամյա այցելության արժեքները. մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 3-11 տարեկանների համար 4 000 դրամ աշխատանքային և 5 000 դրամ հանգստյան օրերին, 12-ից բարձր տարիքի անձանց համար՝ 8 000 և 10 000 դրամ համապատասխանաբար: Աշխատանքային ժամը՝ 10:00-ից 17.00: 

 Աշտարակի խճուղի 7/ 043 177 220

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

Hills Sport Complex

Ամենամեծ՝ 50 մետրանոց բացօթյա լողավազանն ունի ֆիլտրման ուլտրամանուշակագույն համակարգ: Նշեմ, որ շատ համեղ խոհանոց է գործում, գրեթե ամեն ինչ փորձել ենք այստեղ, միշտ լավ երաժշտություն է, իսկ մեծության շնորհիվ կարող ես առանձնանալ ու հանգստանալ: Ես ինքս չեմ սիրում աղմուկ, իսկ այստեղ տարածքն այնքան մեծ է, որ ցանկության դեպքում կարող ես հանգիստ ինքդ Քեզ հետ մենակ մնալ: Նաև շատ հարմար է, եթե բժիշկը Ձեզ խորհուրդ է տվել հաճախ այցելել լողավազան, դա ես իմ փորձից եմ ասում, այս տարի մկանային խնդիրների պատճառով բժիշկս պարտադրել է հաճախել այնպիսի լողավազան, որտեղ հնարավոր կլինի երկար տարածությամբ լողալ: Մեկ այցելության արժեքն աշխատանքային օրերին 8 000 և 10 000 դրամ փոքրերին և մեծերին համապատասխանաբար, շաբաթ/կիրակի-10 000 և 12 000 դրամ: Վարձույթով տրամադրում ենք նաև սրբիչներ՝ 1000 դրամ: Լողավազանը գործում է 09.00-21.00: Այս տարի տարածքում ավելացվել են ավազե վոլեյբոլի, ֆուտբոլի հատվածներ: Լողավազանը ջեռուցվում է 28 աստիճան:

Նոր Նորքի 2րդ զանգված

Մոլդովական 27/1

(043) 700 930 , (010) 70 60 70 

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

 

ՋՐԱՇԽԱՐՀ

Նախ գների մասին. մինչև 90սմ. հյուրերի մուտքը անվճար էր, 90- 120 սմ.՝ 4000 դրամ, 120 սմ.-ից բարձր հյուրերի համար՝ 6000 դրամ: VIP զոնաներն արժեին-8000 դրամ: 20 հոգու դեպքում գործում է 10%զեղչ, 40 հոգու դեպքում՝ 20%: Գործում է ծննդյան փաթեթ՝ 6000 դրամ, ներառյալ 3000 դրամի սնունդ: Նաև առկա են 4 անձի համար տնակներ (ջակուզիով) ՝50 000 դրամ, ներառյալ 20 000 դրամի սնունդ: Աշխատանքային ժամերը՝ 11:00-ից մինչև 19:00: Արդեն 22-րդ սեզոնն է, իսկ ամեն տարի վերանորոգվում են բոլոր սղարանները, լողավազաններն են թարմացվում, խանութների տեսականին, մենյուները: Սղարանները տարածաշրջանում միակն են, ոմանք բավական ռիսկային, ես ինքս այդպես էլ չորոշեցի նստել: Ուզում եմ նշել, որ ամենուր աշխատում էին փրկարարներ, նրանց թիվն իրոք շատ էր, կարող եմ ասել, որ ամեն ատրակցիոնի, ամեն սղարանի, ամեն լողավազանի մոտ կային 2-3 փրկարարներ: Ապահովությունն ու նաև բուժ կենտրոնի առկայությունը իրոք վստահություն ներշնչեց: 

Մյասնիկյան պող., 40 շենք  (Նոր Նորք վարչ. շրջան)

Հեռ.՝ 099/091_638 998

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

SAN MARCO POOL

Թույն բար հենց լողավազանի մեջ, միշտ լավ երաժշտություն ու հավես մասսա: Նախորդ տարի բացված այս լողավազանում մինչև 6 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 6-11 տարեկանների համար կվճարեք 4 000 դրամ աշխատանքային և 6 000 դրամ հանգստյան օրերին, 12-ից բարձր տարիքի անձանց համար՝ 6 000 և 9 000 դրամ համապատասխանաբար: Աշխատանքային ժամը՝ 11:00-ից 19.30: 

Աշտարակի խճուղի 2/1

055-111 979 

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

Cross Sport Complex

Ամենաընտանեկան ու ամենահարմար լողավազաններից մեկն է, լողավազանի մեկանգամյա այցելության արժեքն է՝ աշխատանքային օրերին 5000 դրամ, ոչ աշխատանքային օրերին՝ 7000 դրամ: Մինչև 2 տարեկան երեխաների մուտքն անվճար: 3-13 տարեկան երեխաների համար աշխատանքային կվճարեք 4000 դրամ, ոչ աշխատանքային օրերին՝ 5000 դրամ: Տղամարդկանց համար մուտքը զույգով: Նշեմ նաև, որ ոչ բարենպաստ եղանակային պայմաններում, կարող եք օգտվել նաև տեղում գործող փակ լողավազանից:

Աշտարակի խճուղի 50-1

098-773 773

 ԻՆՍՏԱԳՐԱՄ

--------------

 

BEST WESTERN PLUS CONGRESS HOTEL

Իտալիայի 1 հասցեում գտնվող Best Western Plus Congress Hotel-ն այս տարի սահմանել է բացօթյա լողավազանի հետևյալ գնային ձևաչափը: Գործում են ամենօրյա, և 1-3 ամսական անհատական և ընտանեկան փաթեթներ: Արժեքները. հունիս և սեպտեմբեր ամիսներին մեծահասակների մուտքը 12 000 դրամ է, հուլիս և օգօստոս ամիսներին՝ 15 000 դրամ: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 3-8 տարեկան երեխաների համար վճարում եք 30% զեղչված արժեքը, 9-13 տարեկանների համար՝ 15% զեղչված արժեքը: Գործում են 7-օրա (30 000), 15 օրյա(45 000) փաթեթներ: Փաթեթները կարող եք ամրագրել ինչպես միայն լողավազանի, այնպես էլ լողավազան + մարզակումբ տարբերակով: 

Իտալիայի 1/ (10) 59 11 99

ՖեԵՅՍԲՈՒՔ

-------------- 

KOVKAS COMPLEX

Սիրում եմ այս լողավազանը, աշխատանքային ժամերն են 10.00-20.00-ը, այստեղ սիորւմ եմ նաև համեղ սնվել, քանի որ տեղում գործում է շատ հարմար գներով ռեստորան: Մինչև 4 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 4-14 տարեկանների մուտքը՝ 5 000 դրամ, մեծահասակների մուտքը՝ 6 000 դրամ: Այս պահին այս տարբերակը ամենամտչելին է, ուստի կարծում եմ այս տարի այն ավելի շատ հյուրեր կունենա քան երբևէ:

Աշտարակի խճուղի /  (060) 50 11 77

ԻՆՍՏԱԳՐԱՄ

-------------- 

Armenia Marriott Hotel

Հանրապետության հրապարակում գործող Արմենիա Մարիոթ հյուրանոցի բացօթյա լողավազանի գներն են: Մինչև 4 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 5-12 տարեկան երեխաների համար կվճարեք 7 500 դրամ, մեծահասակների համար՝ 15 000 դրամ: Ամսական աբոնեմենտի արժեքն է 45 000 դրամ: Աշխատանքային ժամներէ 10.00-22.00:

Ամիրյան 1/ (010) 599 000

ԻՆՍՏԱԳՐԱՄ

 --------------

 ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈԻ

back-top