l

lifestyle

ԱՂԱՎՆԱՏՈՒՆ սպորտային համալիրի բացման շնորհանդեսը

Շնորհավորում եմ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բոլոր բնակիչներին: Համայնքի բնակիչ, մոսկվայաբնակ Վահան Ավագյանի բարերարությամբ, Ղուկաս Աբգարյանի անվան միջնակարգ դպրոցում բացվել է ԱՂԱՎՆԱՏՈՒՆ սպորտային համալիր, որը կրում է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներ Արզուման Շմավոնյանի և Կարեն Ներսիսյանի անունը: Մեծ սիրով ներկայացնում ենք բացման շնորհանդեսի ամբողջկան լուսաբանումը, որը վստահ եմ շատերիդ դուր է գալու:

  • Արմավիրի մարզ, գ. Աղավնատուն

 Հրաշալի կազմակերպված միջոցառմանը նույնիսկ տեղացող անձրևը չկարողացավ խանգարել: Մարզում նման մասշտաբի սպորտային նախաձեռնության իրականացումը սպասված էր ամենքի կողմից:

ԱՂԱՎՆԱՏՈՒՆ սպորտային համալիրում ստեղծվել է արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտ, թենիսի կորտ, բասկետբոլի, վոլեյբոլի, թեթև ատլետիկայի խաղահրապարակ, ուսուցողական վարժական հարմարությունների սրահ, հանդերձարաններ: Նախատեսված է համալիրում տեղադրել նաև ըմբշամարտի և ծանրամարտի համար անհրաժեշտ մարզական գույք: 

300 նստատեղ ունեցող սպորտային համալիրը կառուցվել է համայնքի բնակիչ, մոսկվայաբնակ Վահան Ավագյանի բարերարությամբ և կրում է Արզուման Շմավոնյանի և Կարեն Ներսիսյանի անունը: 

Բացման շնորհանդեսին ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, ովքեր ելույթով՝ նախ իրենց խոնարհումը հայտնեցին Արցախյան 44-օրյա պատերազմում Աղավնատուն համայնքից զոհված հերոս հայորդիներին, ապա կարևորեցին բարերար Վահան Ավագյանի կողմից իրականացվող նմանատիպ ձեռնարկները, որոնք միտված են համայնքի զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարելավմանը: 

Բացման շնորհանդեսին ներկա էին նաև ՀՀ վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանը, նախկին WBAWBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը, «Արարատ 73»-ի լեգենդար Սերգեյ Բոնդարենկոն, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ Ռոման Ամոյանը և այլ պատվավոր հյուրեր: 

back-top