l

lifestyle

Kamo Music

Հրաշալի նախագիծ! Լուսինե Թովմասյանի "365 օր" առաջին մանկական գրքի շնորհանդեսը

Ինչ-որ մի օր, մայրիկներից մեկը պետք է աներ սա ու Լուսինե Թովմասյանը որոշեց առաջինը լինել: "365 օր" առաջին մանկական գիրքը Ձեր երեխայի համար է, ավելի ճիշտ երևի հենց մայրիկների: Իր տեսակով եզակի գիրք, որն անհրաժեշտ է բոլոր մայրիկներին ու հրաշալի նվեր կարող է լինել վերջիններիս համար:

7 տարի առաջ, երբ Լուսինեն առաջին անգամ մայրացավ, սկսեց փնտրել այնպիսի գիրք ,որտեղ կարող էր պատմել և լրացնել փոքրիկի առաջին տարում ունեցած հաջողությունների՝ առաջին քայլի, խոսքի մասին եւ լցնել գիրքը նրա առաջին լուսանկարներով։ Չգտնելով գրախանութներում այն, ինչ հարկավոր է, Լուսինեն որոշեց ստեղծել իր պատկերացմամբ գրքի այն տարբերակը, որը կգոհացնի թե իրեն, թե նաև այլ մայրիկներին: 

Վերջին տարիների սահմանափակումներից հետո, հիմա նոր միայն հնարավոր դարձավ ներկայացնել "365 օր" առաջին մանկական գիրքը, որն արդեն վաճառվում է լավագույն գրախանութներում, ինչպես նաև հնարավոր է ձեռք բերել առցանց տարբերակով: Գրքում մայրիկները կարող են պատմել իրենց ընտանիքի մասին, ծնողների և բալիկի նմանության, զգացողությունների մասին: Կարող եք լրացնել հղիության ընթացքում ևս՝ պատմելով 9 ամիսների, երեխայի անվան ընտրության մասին: Բալիկի ծնունդը, առաջին հույզերը, եւ իհարկե, էջերը կարող եք գունազարդել փոքրիկի առաջին ընտանեկան լուսանկարներով։

Նորություն, որը ամենաշատը կուրախացնի մայրիկներին։ Գրքում դուք կպահեք հիշողություններ՝ լուսանկարներ, փաստեր, որոնք տեղի են ունենում փոքրիկի կյանքի առաջին տարում։ Գիրքն ունի գունային 4 տարբերակ՝ կարմիր, կապույտ, վարդագույն և մոխրագույն: Գրքի արժեքն է 19 900 դրամ: Ձեռք բերել այն, ինչպես արդեն ասացի, կարող եք լավագույն գրախանութներում, կամ առցանց: Կարող եք միանալ վերևում նշված սոցիալական էջերին և ուղղել Ձեզ հուզող հարցերը նաև նամակների տեսքով:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ SYNERGY կենտրոնում: Հյուրերին սպասվում էր հանդիպում Լուսիների և գրքի ստեղծման գործում ներդրում ունեցող անձանց հետ, համեղ հյուրասիրություն, հաճելի երաժշտություն ԱՐՓԻԻ և նրա բենդի կողմից:

back-top