l

lifestyle

Որտեղ դիմավորել 2020-ը Երևանում. Հասցեներ, գներ, ծրագրեր

Այս տարի Ամանորի գիշերը ինքս մնում եմ Երևանում, ու այս դեպքում պետք է մտածել, թե որտեղ և ինչ տարբերակով դիմավորել 2020-ը: Առանձնացրել եմ Ձեզ համար Ամանորյա գիշերը հետաքրքիր անցկացնելու 11 տարբերակ, բայց նշեմ, որ ցանկն այս կարող է ավելանալ, գները կարող են փոփոխվել, ծրագրերը ևս: Տվյալները ներկայացված են նյութը գրելու օրվա դրությամբ, կարող եք այս փոստը տեղադրել Ձեր ֆեյսբուքյան էջում, քանի որ ընթացքում այն update կարվի: Այսպիսով, ես խորհուրդ եմ տալիս 2020-ը դիմավորել....

  • Kamo Tovmasyan

Նախ, քանի որ հետո բոլորս խառնենք լինելու, ցանկանում եմ նախապես շնորհավորել Ձեր Ամանորը, վստահ եմ՝ 2020-ը հետաքրքիր անակնկալներով է սկսվելու, կամ էլ իմ չափից դուրս լավատեսությունն էլի խաբումա ինձ: Շնորհակալ եմ, որ այս տարի ևս հետևում էիք ինձ, նշեմ նաև, որ Հունվարի 3-ից իմ ինստաէջում կարող եք հետևել մեր եգիպտոսյան հատուկ ուղևորությանը, ուր մեկնում ենք մեր գործընկեր ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ միասին: Նոր տասնամյակը սկսենք նոր հույսերով, լիցքերով ու նոր պրինցիպներով՝ հետևում թողնելով սխալ մարդկանց, սխալ մոտեցումներն ու հին վիրավորանքները: Տարիներն ավելի արագ են անցնում, քան մեզ թվում էր 20 տարեկանում, այնպես որ ժամանակը պետք է վատնել կոնկրետ նկատառումներով, ինքս էլ նոր նպատակ եմ ստեղծել ինձ համար՝ առաջ գնալու ու չկոտրվելու համար, ուրիշ ձև չի ստացվում: Բոլորիս մաղթում եմ երջանկություն անձնական կյանքում, առողջություն ընտանիքում, շատ փող բանկում ու հավատարիմ ընկերներ....Միացեք իմ ինստագրամյան էջին ԱՅՍՏԵՂ և հետևեք ինձ 2020-ում նույնպես:

EIGHT18

Ինչու. ուրախա, հյուրընկալ են, գիտեն ոնց տոնել տոները

Գինը. 25 000 դրամ, որն իր մեջ ներառում է ընտրված խմիչքի անսահմանափակ օգտագործում

Տվյալները. Թումանյան 41, (044) 41 84 18

ԱՎԵԼԻՆ

____________

DVIN MUSIC HALL

Ինչու. Արամե, Սոնա, Արա Մարտիրոսյան, Արամ MP3 ..., շքեղ դահլիճ, լավ սաունդ, տոնական միջավայր:

Գինը. Սկսած 80 000 դրամից, ներառյալ հյուրասիրությունը

Տվյալները. Պարոնյան 40, (043) 44 33 00

ԱՎԵԼԻՆ

___________

PAPARAZZI

Ինչու. դե բա ջահելներն էլ ուր գնան? Միակնա իր տեսակով...

Գինը. մուտքը՝ 10 000 դրամ, սեղանների ամրագրում՝ 60-10 000 դրամ

Տվյալները. Աբովյան 3/2, (055) 44 41 44

ԱՎԵԼԻՆ

___________

 

PAHEST 33

Ինչու. միշտ զարմացնումա շոուներով, ասում են Սանտան անձամբ ներկայա լինելու, շատ համեղա, ուրախա, բարմենին կմոտենաք ու կխնդրեք "դառը օղի" կոկտեյլը պատրաստի, ասեք, որ Կամոյին հյուրասիրել էիք...

Գինը. 40 000 դրամ, ներառյալ հյուրասիրություն

Տվյալները. Մոսկովյան 29/4, (044) 999 959

ԱՎԵԼԻՆ

_________

H U G O 

Ինչու. հաճելի միջավայրա, Guevo-նա նվագելու + լայվ կատարումներ Ռաիսա Ավանեսյանից

Գինը. 50 000 դրամ՝ ներառյալ 4 ուտեստից բաղկացած ընթրիք, շամպայն և ամանորյա հյուրասիրություն:

Տվյալները. Պուշկին 3/1,  (096) 440 449

ԱՎԵԼԻՆ

____________

BELLAGIO

Ինչու. սիրված երգիչներ, սիրված վարողներ, Բելաջիոյի հայտնի բենդը, աաաամենահամով խորովածը, իսկական հայկական շախով-շուխով նորմալ քեֆ անելու տեղ: Եթե ընտանիքով եք, միանգամից ամրագրեք սեղան, սա ամենալավ ընտանեկան Ամանորյա տարբերակնա

Գինը. 50 000 դրամ ներառյալ հյուրասիրությունը, բայց ավելի ճիշտ կլինի ասել-ներառյալ հարսանիքի սեղանը, հյուրասիրության ցանկն անսահման էր..

Տվյալները. Մյասնիկյան 2,  (010) 55 12 12

ԱՎԵԼԻՆ

_________

KAMANCHA

Ինչու. հայկական խոհանոց, կենդանի նվագախումբ, DJ Arni Rock, ընտանեկան հրաշալի միջավայր

Գինը. 35 000 և 40 000 դրամ՝ ներառյալ հյուրասիրություն

Տվյալները. Թումանյան 23, (095) 711 771

ԱՎԵԼԻՆ

____________

HAVANA

Ինչու. Հավանայի MAGIC SANTA նոր շոու ծրագիրը, ARAM MP3-ի հիթերը, սիրված երգիչներ, համեղ խոհանոց, ամեն տարի Հավանան շատ լավա պատրաստվում Ամանորին, կարծում եմ այս տարի ևս նման մոտեցում կլինի...

Գինը. 25-40 000դրամ՝ ներառյալ հյուրասիրություն

Տվյալները. Լենինգրադյան 1/6, (094) 38 06 06

ԱՎԵԼԻՆ

___________

M E Z Z O 

Ինչու. լավ երաժշտություն The Band-ից + DJ ALEN HERTZ

Գինը. 15-30 000՝ ներառյալ հյուրասիրություն

Տվյալները. Իսահակյան 28, (010) 52-42-11

ԱՎԵԼԻՆ

_________

J O S E

Ինչու. խաղարկվում են ոսկե ձուլակտորներ, շոու ծրագիր սիրված արտիստների մասնակցությամբ, նշեմ նաև, որ այդ գիշեր գործում են բոլոր երեք սրահները:

Գինը. 15-35 000՝ ներառյալ հյուրսիրություն 

Տվյալները. Խանջյան 20, (091) 54 00 20

ԱՎԵԼԻՆ

_________

GINOVKATS

Ինչու. եթե նախընտրում եք ավելի հանգիստ մթնոլորտ ու պլանավորում եք ավելի շատ շփվել միմյանց հետ

Գինը. անձը 20 000 դրամ դեպոզիտ

Տվյալները. Աբովյան 7/3, (093) 30 54 33

ԱՎԵԼԻՆ

____

 

Շ Ա Ր Ո Ւ Ն Ա Կ Ե Լ Ի

 

 

 

back-top