l

lifestyle

HAPPY BIRTHDAY KAMOBLOG! Մեր 10-ամյակի միջոցառման հյուրերը, դիզայնը, շոուն

10 տարի մենք աշխատում ենք 24 ժամ / 365 օր, ներկայացնելով ձեզ երևանյան և արտերկրի լավագույն միջոցառումները, նորաձևությունը, բյութի ոլորտը, տուրիստական լավագույն ուղղությունները: 10 տարվա ընթացքում մենք կազմակերպել ենք տասնյակ մեգա-փարթիներ, ֆոտոցուցահանդեսներ, բացման շնորհանդեսներ, ինչպես օնլայն, այնպես էլ տպագիր և հեռուստատարբերակով: Մեր աշխատանքային գրաֆիկը խոսում է մեր պահանջարկի և կատարած աշխատանքի որակի մասին, ու մենք վստահ ենք, որ դեռ 10 տարի ևս ձեզ համար աշխատելու ենք նույն որակով և նույն ոգևորությամբ: Մեր գործունեության 10-րդ տարեդարձը մենք նշեցինք El Sky Bar-ում 500 գործընկերների և ֆոլլոուերների հետ միասին: Ահա թե ինչպես...

  • Kamo Tovmasyan

Մեր 10-ամյակի գործընկերներն էին ABSOLUT օղիները, ADJARABET.AM-ը: Շնորհակալություն Էլ Սքայ բարի ողջ անձնակազմին, տնօրինությանը, ինչպես նաև բոլորին, ովքեր աշխատում էին երեկ և ովքեր եկել էին մեզ շնորհավորելու: Հեռուստատարբերակը կարող եք դիտել ԱրմՆյուզ հեռուստաընկերության եթերում Հունիսի 11-ին և 18-ին: Միջոցառման DJ-ն էին` GUEVO, LEO, GREG, OCEAN, Karina K, STRONG: Հատուկ հոյւր՝ Լևոն Ավետիսյան / Percussion show: Շոուի մասնակիցներ՝ Ռիփփի, Օքսանա Բաբուրյան, Մարբեյ, Իվոննա, Գայա Արզումանյան, Գրիգոր Կյոկչյան, Նիկ Եգիբյան, Դևիդ Ռեյ, Ներսես Ավետիսյան և YB Dance studio:

 

 

back-top