l

lifestyle

Պանդաներ, կոալաներ և վարդագույն ֆլամինգոներ. Մադրիդի Zoo Aquarium-ում

Կապ չունի երեխաների հետ եք մեկնում Մադրիդ թե ընկերներով, կարծում եմ ճանապարհորդության ընթացքում մի քանի ժամ պետք է հատկացնել Եվրոպայի ամենամեծ կենդանաբանական այգիներից մեկին՝ Մադրիդի Zoo Aquarium-ին, որի մասին Ես կպատմեմ այս փոստում...

  • Kamo Tovmasyan

Կենդանաբանական այգին գտնվում է Casa de Campo այգում, համանուն մետրոյի կայանից պետք է մոտ 1 կմ քայլել:

Տոմսի արժեքն է 23 եվրո, վճարելով իմ VTB Air Miles քարտով այստեղ կուտակեցի ևս 92 մղոն: VTB Air Miles նոր քարտերի մասին ավելին կարող եք կարդալ ահա այստեղ:

Կենդանաբանական այգու տարածքում գտնվում է նար Ակվապարկը, որտեղ դելֆինների շոուն է, և ակվարիումը, որտեղ օձերն են, սարդրեը և փոքրիկ կոկորդիլոսները:

Այգու այցեքարտերն են պինգվինները, վարդագույն ֆլամինգոները, պանդաները, սպիտակ գորիլլան և կոալաները: Կան ավելի քան 500 տեսակ կենդանիներ ու սողուններ, ցավոք դելֆինները սատկել էին:

Ահա այստեղ Դուք կարող եք կերակրել ընձուխտներին և լուսանկարվել 12 եվրո հավելավճարով:

Սա ճերմակ գորիլլան է...

Ամենուր վազվզում են սկյուռիկներ, սիրամարգեր, բադեր...կարող եք հանգիստ կերակրել նրանց...

back-top