l

lifestyle

4-րդ LADY ZONE ֆիթնես-ակումբի բացումը Rossia Mall-ի 7-րդ հարկում

LADY ZONE կանանց ակումբների ցանցն իր 4–րդ տարեդարձի և կանանց միամսյակի  կապակցությամբ անակնկալ մատուցեց իր հաճախորդներին՝ հիմնադրելով 4րդ մասնաճյուղը կենտրոն վարչական շրջանում ՝ ROSSIA MALL-ի 7րդ հարկում, որի բացմանը հրավիրված էինք նաև մենք:  Նոր սրահի, ինտերիերի, ծառայությունների, բացման շնորհանդեսի, հյուրերի և խաղարկության մասին՝ մեր հատուկ փոստում:

 

  • Rossia Mall,7-րդ հարկ, 077-06 00 66
  • Kamo Tovmasyan

 

Առաջին Լեյդի Զոն ֆիթնես-ակումբը հիմնադրվել է 2013թ-ին Դավթաշեն վարչական շրջանում,  2014թ-ին Քանաքեռ /Զեյթուն համայնքում, 2015թ-ին ինչպես արդեն նշեցի, Րաֆֆու 35/2 հասցեում, իսկ 4րդ մասնաճյուղի բացման արարողությունը տեղի ունեցավ մարտի 12  ին Rossia mall-ի 7րդ հարկում:

Գեղեցիկ երևանյան տեսարանով այս ֆիթնես սրահը հագեցած է ժամանակակից մարզասարքերով և 2 սրահներով՝ նախատեսված ֆիթնես ծրագրերի համար:  Կենտրոնում գործում են նաև կոսմետոլոգիական ծառայություններ ինչպիսիք են SHR էպիլյացիան, բոտոքսը, շրթունքների ծավալի մեծացումը, թարթիչների երկարացումը, տատուաժը, դիմահարդարումը, բիոէպիլյացիան, մաշկի բուժումը և այլն:

Կցանկանայի առանձնակի խոսել հայաստանյան շուկայում նորույթ հանդիսացող կրիոլիպոլիզի մեթոդով նիհարեցման մասին, որի գործընթացը իրականացնում են Լեյդի Զոնի բարձրակարգ մասնագետները: Թե ինչ է կրիոլիպոլիզը կարող եք դիտել հետևյալ հղումով:

Ցանցի գլխավոր առանձնահատկությունը միայն կանանց համար նախատեսված լինելն է, ինչով այն առաջինն էր պրոպագանդողների ցանկում:  "Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին" կարգախոսով առաջնորդվելով Լեյդի Զոն ֆիթնես-ակումբների ցանցն արդեն 4 տարի ոլորտի առաջատարներից է:

Rossia Mall

7-րդ հարկ

077-06 00 66

Facebook/LadyZone

Ահա նոր սրահի մարզումների ցանկը:

back-top