l

lifestyle

Զազը, Մակրոնն ու Թրյուդոն...Աշնան ամենագեղեցիկ օրերից մեկի ամփոփումը

Մեկ փոստում հավաքել եմ երեկվա ամենագեղեցիկ կադրերը, անսպասելի պահերը, ֆանտաստիկ հյուրերին: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին մասնակցում էին 38 երկրի ղեկավարներ: Հատուկ հյուրերի թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո, ՖՄԿ գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարներ:

  • president.am, primeminister.am, Narek Aleksanyan
  • Kamo Tovmasyan

Դե իհարկե օրվա գլխավոր հերոսուն իսկական հայկական հյուրասիրությամբ ու առատաձեռնությամբ աչքի ընկնող հայուհին էր, ով Վերնիսաժում սխալմամբ Մակրոնի փոխարեն համբուրում է թիկնապահին:

Երևանում մեկնարկվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը և նրա ամուսինը մինչ գագաթնաժողովի պաշտոնական բացումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել են Հայաստան ժամանած ֆրանկոֆոն երկրների պատվիրակությունների ղեկավարներին: Հոկտեմբերի 11-12-ը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։

Գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:

Հատուկ հյուրերի թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո, ՖՄԿ գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարներ:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիտ Մակրոնի հետ Երևանում՝ «Շառլ Ազնավուր» կեցավայրում երեկ մասնակցել են «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացման արարողությանը: Մեծանուն շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ով նաև «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիրն է, և տնօրեն Քրիստինա Սարգսյանը ներկայացրել են «Ազնավուր» կենտրոնի նպատակներն ու գործունեության ուղղությունները: Նշվել է, որ կենտրոնում կգործի ինտերակտիվ թանգարան՝ նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին և անցած ուղուն, ինչպես նաև կդասավանդվի կինո, երաժշտություն և ֆրանսերեն։ Երկու նախագահները՝ տիկնանց և հիմնադրամի ղեկավարների հետ շրջայց են կատարել կենտրոնի տարածքում, որն իր դռները կբացի շենքի ամբողջական վերակառուցումից հետո: 

Երեկոյան՝ գալա-համերգն էր: Ելույթներով հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ներկայացվեց հայ կոմպոզիտորական արվեստը։ Հնչեցին հատվածներ Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիայից, Ուզուն դարան, «Սուսերով պարը» (ջազային մշակմամբ), «Դիմակահանդեսը», հատված Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիայից, Գրիգոր Եղիազարյանի Ձկնորսների պարը «Սևան» բալետից, հատված Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիայից։ Սիմֆոնիկ նվագախումբը կատարեց նաև «Քոչարի» պարեղանակը, ինչպես նաև «Դլե յամանը» Ջիվան Գասպարյանի կատարմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին է նվիրել Մակրոնի՝ «Հեղափոխություն» գրքի հայերեն թարգմանված տարբերակը: Գիրքը հրատարակվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին ընդառաջ՝ պետական աջակցությամբ:

Գալա-համերգի գլխավոր հյուր՝ ԶԱԶ:

Գիշերը արդեն Նիկոլ Փաշինյանի հետևորդներին սպասվում էին Սելֆիներ բոլոր հյուրերի հետ...

Դե իսկ ամենավերջում, Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցների, տրվել է պետական ընթրիք: 

back-top