l

lifestyle

ZAKARYAN հայկական ջինսերի սրահի բացումը Երևան մոլում

Հայկական արտադրության ջինսե տաբատներ, պատմամշակութային շենքերի և մեծանուն հայերի նկարներով շապիկներ արտադրված իտալական տեխնոլոգիայով՝ Իտալիայից հրավիրված մասնագտների կողմից: Գյումրիում հիմնադրված ZAKARYAN բրենդը բացում է իր առաջին սրահը Երևանում՝ Երևան մոլի առաջին հարկում Yerevan gallery-ում: Այսուհետ ծանոթանալ և ձեռք բերել հայկական ZAKARYAN ապրանքանիշի տեսականին կարող եք նաև այս նորաբաց սրահում:

  • Kamo Tovmasyan

Բրենդը ներկայացնում է ջինսերի տարբեր տեսակներ՝ ամենանեղ slim fit մոդելներից մինչև դասական համարվողները։ Տաբատները տարբերվում են ինչպես իրենց ձևով այնպես էլ գունային տարբեր երանգներով: Բացի ջինսե տաբատներից, ZAKARYAN բրենդի ներքո ներկայացված են նաև շորտեր, շապիկներ, պիջակներ, ինչպես նաև սահմանափակ քանակությամբ արտադրվող դիզայներական շարք: Արտադրության մեծ մասն արտահանվում է և ներկայացված է միջազգային շուկայում, սակայն մեզ մոտ ևս զարգանում է արդեն հայկականը կրելու մշակույթը, ուստի ZAKARYAN ջինսերն այսօր ավելի քան ակտուալ են: 

ZAKARYAN-ը Հայաստանում ջինսերի արտադրության նոր բրենդ է: Բազմաթիվ անգամ ուսումնասիրելով շուկայի հնարավորությունները, ինչպես նաև ապրանքի պահանջարկը՝ ձեռնարկության ղեկավարությունն իր առջև նպատակ է դրել ստեղծել ջինսեր, որոնցում կհամադրվեն հայկական կոլորիտը և դասականը: Այս գաղափարի վրա աշխատել է փորձառու դիզայներների խումբ, որոնց հաջողվել է արտադրության մեջ ներդնել նոր որակ և նոր յուրահատուկ գաղափարներ: Առաջադրված խնդիրների իրագործման համար ձեռք է բերվել գերմանական և իտալական նորագույն սարքավորումներ, որոնց արտադրական որակը անցել է ժամանակի փորձությունը: Այդ սարքավորումները առաջատարն են այս ոլորտում: Ձեռնարկության նպատակն է արտադրել յուրահատուկ, մյուսներից տարբերվող ջինսեր, միևնույն ժամանակ չմոռանալով դասականի մասին: Իսկ որակը պետք է բավարարի անգամ ամենաբծախնդիր սպառողի պահանջները: Ինչպես արդեն նշեցի, ZAKARYAN բրենդի ջինսերը ստեղծվում են  իտալացի մասնագետների հետ համատեղ, վերջիններս ժամանել են Իտալիայից հենց բրենդի հրավերով: Նշեմ նաև, որ ZAKARYAN բրենդի լոգոտիպը, բրենդինգը, դիզայնը, խանութի ինտերերը և ողջ մարքեթինգային աշխատանքներն իրականացվել է www.brandon.am ընկերության կողմից: 

Իր առջև նպատակ դնելով արտադրել որակի միջազգային ստանդարտներին համապատասխանող հայկական ջինսեր՝ Zakaryan բրենդը ձգտում է մշտապես բարելավել արտադրանքի որակը՝ արտադրության մեջ մշտապես ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ: Լինելով հայկական ջինսե հագուստ արտադրող առաջին բրենդը՝ բրենդը ձգտում ենք ստեղծել միջազգային ստանդարտներին համապատասխանող արտադրանք, որը մրցունակ կլինի նաև արտասահմանյան շուկայում: 

Երևան Մոլ

www.zakaryan.am

Facebook/Zakaryan

back-top