l

lifestyle

AVANTA նորարարական բժշկության կենտրոնի YOUNG AND BEAUTIFUL միջոցառումը

AVANTA նորարարական բժշկության կենտրոնում տեղի ունեցավ YOUNG AND BEAUTIFUL խորագրով միջոցառումը։ Երեկույթի ընթացքում բյութի ոլորտի 100 հյուրեր ծանոթացան էսթետիկ բժշկության վերջին ձեռքբերումներին: Նորարար բժշկության կենտրոնը ներկայացրեց էսթետիկ  բժշկության մեջ ճանաչված "Ֆոտոնա" և "Վիվաչե" ընկերությունների վերջին սերնդի սարքավորումները, որոնք թույլ են տալիս ինչպես կանխել ծերացումը, այնպես էլ վերականգնել երիտասարդությունը: 

  • Kamo Tovmasyan

 Իսկ ինչ նորույթ է առաջարկում Ավանտան իր այցելուներին։ Պարզվում է Վիվաչե պրոցեդուրայի միջոցով կարող եք ունենալ երիտասարդ մաշկ։ Այս պրոցեդուրայի հիմքում 36 ոսկեզօծ բարակ ասեղներով մեկանգամյա օգտագործման գլխիկն է, որը 0,8-4.5 մմ խորությամբ մտնում է մաշկի մեջ` լուսարձակելով ռադիոֆրակցիոն ալիքներ, ինչը  խթանում է կոլագենի և էլաստինի սինթեզը: Արդյունքում ունենում ենք երիտասարդ մաշկ: Պրոցեդուրան տհաճ զգացողություն չի առաջացնում, և պահանջում է ընդամենը մի քանի ժամ վերականգնվելու համար: Պրոցեդուրան  հարկավոր է կրկնել 4 անգամ և ցուցված է իրականացնել ոչ ուշ,  քան ամիսը մեկ անգամ:

3D,4D ձևաչափերը եկել են անգամ էսթետիկ բժշկության բնագավառ: Fotona 4D-ին դեմքի մաշկի երիտասարդացման բացարձակ արդյունավետ չորս հաջորդական լազերային պրոցեդուրաների շղթա է: Intraoral lifting-ը ջերմային ազդեցության շնորհիվ բերանի խոռոչից կրճատում է այտերի ներքին խորը շրջանները: Frac 3 տեխնոլոգիական նորամուծության շնորհիվ մաշկի մեջ մանր սյունաձև վնասվածքներ է առաջացնում, մաշկը սկսում է վերականգնվել և թարմանալ։ Շնորհիվ շրջապատող առողջ հյուսվածքների՝ վերականգնումը իրականանում է շատ արագ։

Piano-ն խթանում է կոլագենի և էլաստինի սինթեզը, իսկ LightPell-ը իրականացնում է սառը և թեթև պիլինգ:  2002 թվականին AVANTA կիլինիկայի հիմնադրման հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում զարգացնել և խթանել ստոմատոլոգիայի և կոսմետոլոգիայի բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը։ Հայաստանում Avanta-ն ճանաչվել է որպես ժամանակակից ստոմատոլոգիայի, իմպլանտոլոգիայի և էսթետիկական բժշկության կլինիկաների լավագույն ցանց։  Ի դեպ AVANTA թարգմանաբար նշանակում է` առաջ: Սա լավագույնս արտացոլում է բժշկական կենտրոնների ցանցը, որն առաջնորդվում է միայն առավել առաջադեմ և նորարարական բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ: 

Young and Beautiful կոնցեպտի գովազդային արշավի դեմքը երգչուհի Իվետա Մուկուչյանն է։ Երեկույթի ընթացքում SHAKE & SMILE/ bar and cocktail catering-ի բարմենները հենց Ավանտայի համար ստեղծել էին անվանական կոկտեյլ, որն առաջին անգամ փորձելու հնարավորություն ունեցան միայն YOUNG AND BEAUTIFUL-ի հատուկ հյուրերը: Միջոցառման DJ-ն էր DJ Smoke-ը: Գովազդային արշավը ենթադրում է Young and Beautiful-2 հանդիպումը, որը տեղի կունենա նոյեմբերի 9-ին:

Հերացի 1/1

(012) 32 32 32

www.avanta.amFacebook/Avanta

back-top