l

lifestyle

Նատալյա Օրեյրոյի մենահամերգը, հայկական անձնագիրը, սուջուխն ու խելագար ֆանատները

Եթե անկեղծ, մինչ օրս վստահ էի, որ Նատալյայի համերգը Երևանում չեղյալ կհայտարարվի: Ով կմտածեր, որ մեզ մոտ կան այսքան ֆանատներ ու համերգի տոմսերն ամբողջությամբ կսպառվեն...Չհավատալով այս օրեյրոյատենդին, զանգահարեցի լուսանկարիչ Վահե Ստեպին ու խնդրեցի պատմել համերգի մասին, քանի որ Վահեի շնորհիվ մի քանի շաբաթ ֆեյսբուքիս wall-ին միայն նրա կուռք Նատալյայի ֆոտոներն էին....Մի խոսքով, թարմ ֆոտոներ համերգից ու նոթեր Վահեից, վայելեք...

  • Vahe Step
  • Kamo Tovmasyan

Նախ մի րոպե, մի հատ վերհիշենք այս կնոջը...Նատալյա Մարիսա Օրեյրո Իգլեսիաս, 41 տարեկան, ծնվել է Ուրուգվայում, 2011թ.-ից Ունեսկոյի բարի կամքի դեսպանն է Արգենտինայում և Ուրուգվայում, ունի ձայնագրած 3 ալբոմ, վերջինը՝ ուշադրություն-17 տարի առաջ է ձայնագրել, իսկ Дикий ангел սերիալը նկարահանվել է 21 տարի առաջ...փաստորեն իրոք նրան այդքան սիրում են, որ 21 տարի անց գնում են համերգին? Տարօրինակա, կամ էլ ես այսօր շատ վատ տրամադրություն ունեմ: Ինչևէ, պատմում է Վահեն.....

"90-ականներին դիտելով Дикий ангел սերիալը հասկացա, որ իմ կնոջ իդեալը հենց Նատալյան է, իսկ ավելի ուշ տեղեկանալով, որ նա բուսակեր է և զբաղվում է յոգայով, ինչպես և ես, վերջնականապես համոզվեցի, որ նա այն կինն է, ում հետ կցանկանայի ընտանիք կազմել",-ասում է Վահեն: "Մեկ ամիս առաջ տեղեկացա, որ Օրեյրոն ժամանելու է Հայաստան ու սիրով ընդունեցի Livings ամսագրի հրավերը` իրենց առաջիկա համարում տեղ գտնող հոդվածի համար լուսանկարեցի Նատալյային...."

Մի խոսքով Վահեն իր երազանքին հասավ, մամլո ասուլիսի ընթացքում հանդիպեց իր կուռքին, նկարեց նրան հայկական անձնագրով, զարդերով, նույնիսկ հայկական սուջուխով, դե այսօր էլ արդեն նկարեց համերգը...Վարագույրներն իջան, Նատալյան հեռացավ, բոլորը բավարարված են, իսկ ինձ մնում է սպասել, թե երբ է Մադոննան գալու Հայաստան ու ես ասեմ..."90-ականներին ես գնեցի Մադոննայի առաջին ձայներիզը....."

 

back-top