l

lifestyle

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունում բացվել է տարածաշրջանում եզակի «Կոկա-Կոլա այցելուների կենտրոնը»

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունում բացվել է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած «Կոկա-Կոլա այցելուների կենտրոնը», որտեղ  այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ Կոկա-Կոլա բրենդի պատմությանը, գործունեությանը, կիրառվող նորարար տեխնոլոգիաներին, իրականացվող նախագծերին, ռազմավարությանը, տեսնել շշալցման և արտադրանքների պատրաստման գործընթացները և վայելել իրենց սիրելի ըմպելիքները։

Կենտրոնը բաց է 12 տարեկանը լրացած ցանկացած այցելուի համար, ով հետաքրքրված է ընկերության պատմությամբ, պատասխանատու բիզնես գործունեությամբ, ռազմավարությամբ և նորարարական տեխնոլոգիաներով հագեցած արտադրական գործընթացներով։ Այցելուները կարող են նաև ծանոթանալ ընկերության՝ 24/7 հայեցակարգով ներկայացվող մյուս ըմպելիքներին։

Կոկա-Կոլա Այցելուների կենտրոնը բաց է երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 10:00-15:00-ը: Մարդիկ կարող են նախապես ամրագրել այցը www.happyvisit.am կայքի միջոցով։ Այցելություններն անվճար են և իրականացվում են հայերեն և անգլերեն լեզուներով։

 Գործունեության 23 տարների ընթացքում ընկերությունը իրականացրել է մի շարք նախաձեռնություններ մասնավորապես ջրային ռեսուրսների կառավարման, թափոնների արդյունավետ կառավարման և երիտասարդության զարգացման ոլորտներում:

       «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» գործարանի սպասվող նախագծերին և Այցելուների Կենտրոնի նորություններին ծանոթանալու համար այցելեք Երջանկության գործարանի կայքը, Ֆեյսբուքյան  և Ինստագրամյան էջերը՝

 www.am.coca-colahellenic.com

Facebook/Coca-Cola Երջանկության գործարան

Facebook/CocaColaARM

Instagram/cocacola_am

 

 

back-top