Kamancha
l

lifestyle

Yerevan Gallery-ի պաշտոնական բացումը Երևան Մոլում

Անկեղծ ասած չէինք էլ մտածում, որ նման հաճելի, հարմար, ընտանեկան միջավայրում ենք հայտնվելու: Երևան Մոլն ընդլայնելով իր տարածքը՝ ներկայացրեց նոր առևտրային տարածք, որն իր ձևաչափով ու ինտերիերով տարբերվում է հենց Երևան մոլից: Երևանյան փողոցները հիշեցնող այս հատվածը ստացել է Yerevan Gallery անվանումը: Երևանյան շատրվան, սրճարան, նստարաններ, սրահներ, առևտրային կղզյակներ...կարծես մեր քաղաքի թաղամասերից մեկում լինես: Հյուրասիրության մասին էլ չեմ խոսում, գաթաների մեծ մասը հենց ես եմ կերել: Բոլորին խորհուրդ ենք տալիս այցելել Yerevan Gallery`պարզապես հանգստանալու, ցանկության դեպքում նաև գնումներ կատարելու:

  • Kamo Tovmasyan

Ինչպես նշեցի, Yerevan Gallery-ն նոր առևտրային տարածք է, որը հիշեցնում է հին երևանյան փողոց՝ ժամանակակից լուծումներով: Շոփինգ զոնայում ներկայացված են մոտ երկու տասնյակ բրենդային խանութներ և կղզյակներ, ինչպես նաև սրճարան: Բացման արարողության ընթացքում Հայաստանի Ջազ նվագախմբի կողմից կենդանի կատարմամբ հնչեցին Երևանին նվիրված երաժշտական ստեղծագործություններ: Բոլորիս սպասվում էր համեղ հյուրասիրություն՝ տնական գաթաներ, փախլավա, հալվա ու սառը-սառը ձմերուկ: Yerevan Gallery-ում իր անուշաբույր ծաղիկներով շրջում էր Կարաբալան ու բոլորին նվիրում վարդեր: 

Երևան Մոլ

 Մենք ստեղծում ենք շոփինգի նոր մշակույթ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

back-top