l

lifestyle

Անահիտ Սիմոնյանը ներկայացնում է «Սիրո Հավերժ Քաղաք» ֆոտոպաստառները և վարագույրները

Բոլորն են հիշում «Սիրո Հավերժ Քաղաք» ստեղծագործությունը, որը հանրության կողմից մեծ ջերմությամբ ընդունվեց: Հենց այս երգն էլ հանդիսացել է ոգեշնչման աղբյուր Անահիտ Սիմոնյանի համար, ով այսօր, Թումանյանի ՋԱԶԶՎԵ-ում ներկայացրեց իր նոր նախագիծը: Այսուհետ իր բրենդի ներքո Անահիտը կներկայացնի երևանյան տեսարաններով ֆոտոպաստառներ և վարագույրներ տան, առանձնատների, գրասենյակների, ժամանցավայրերի համար: Երևանի 2800-ամյակին նվիրված նախագծի մանրամասները դիտեք ԿամոԲլոգում:

  • Սարյան 18, 043-08 88 22
  • Kamo Tovmasyan

 Հատկապես սփյուռքի հայությունը կարծում եմ այս նախաձեռնությունը ոգևորությամբ կդիմավորի: Շատերը կցանկանան իրենց տան անկյունում տեսնել Կասկադը, Օպերան, Հյուսիսային պողոտան... ֆոտոպաստառները և վարագույրներն արտադրվում են Հայաստանում, իսկ առաքումը գործում է ողջ Աշխարհում: Ընտրում եք չափսերը, ձեր նախընտրած երևանյան տեսարանը, լինի դա Մատենադարանը, Ծիծեռնակաբերդը թե նույնիսկ ձեր մանկության բակը և նախագծի մասնագետները կարճ ժամանակահատվածում կկատարեն չափման, տեղադրման, փակցման բոլոր աշխատանքները: Նախագիծը ստացել է «Սիրո Հավերժ Քաղաք» անվանումը, որի հեղինակներից մեկն էլ՝ Ավետ Բարսեղյանը վարում էր միջոցառումը: Վիդեոնյութում Անահիտը պատմում է նոր նախագծի մասին ավելի մանրամասնորեն, գրանցեք նաև հեռախոսահամարը, եթե կունենք հարցեր:

Սարյան 18

043-08 88 22

back-top