l

lifestyle

Մոլ Շոփինգ Գիշեր YEREVAN MALL-ում

Իհարկե Երևան Մոլում շոփինգը միշտ էլ հաճելի է, ու իրականում գրեթե միշտ էլ այստեղ տարբեր ակցիաներ և զեղչեր են գործում, բայց երբ կազմակերպվում է հենց Շոփինգ Գիշեր, ինչպես այսօր էր՝ ակամա շտապում ես գնումների: Մինչև 50 % զեղչ տարբեր սրահներում, հետաքրքիր շոփինգ մրցույթ հայտնի ժյուրիի անդամների հետ և լավ երաժշտություն DJ LEO-ից: Հետևեք այսօրվա Շոփինգ գիշերին մեր հատուկ փոստում:

  • Hayk Shabanyan
  • Kamo Tovmasyan

Առավոտից մինչ կեսգիշեր մինչև 50% տոնական զեղչեր և հատուկ առաջարկներ մոլում գործող խանութներից և զվարճանքի վայրերից: Նրանք, ովքեր գնում էին 3 և ավելի հագուստ, մասնակցում էին լավագույն լուքերի մրցույթին, որտեղ դիզայներ Ֆաինա Հարությունյանը, հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը, շոումեն Գարիկ Պապոյանը և այլ հայտնի դեմքեր ընտրեցին լավագույնին: Մինչ կեսգիշեր նվագում էր DJ Leo-ն, պարում էին Swag Dance-ի տղաները, իսկ մոլի բոլոր այցելուներն այսօր ստանում էին Ակումբային Քարտ առանց որևէ պայմանի:

Այ այսպիսի նորաոճ գնում կատարեցի, վաղը կկրեմ նկարահանումների ընթացքում: Երևան Մոլում շոփինգն իրոք միշտ հաճելի է:

back-top