l

lifestyle

"Երևան Պլազա" բիզնես կենտրոնի 10 ամյակը

«Երևան պլազա» բիզնես-կենտրոնը նշեց իր 10 ամյակը El Sky բարում: «Երևան պլազա»-ն համարվում է Հայաստանի առաջին «Ա» դասի բիզնես կենտրոնը, որն արդեն երկար տարիներ մատուցում է որակյալ ծառայություն իր գործընկերներին և հաճախորդներին: Այս տարիների ընթացքում բիզնես կենտրոնը համագործակցել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բազմաթիվ առաջատար կազմակերպությունների հետ։ Միջոցառման հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն և սիրված հիթեր By The Way երաժշտական խմբի կողմից, փոխշահավետ բիզես-պայմանավորվածություններ և նոր բիզնես-ծանոթություններ 

«Երևան պլազա»-ի տնօրեն Արմեն Վարդերեսյանն իր խոսքում նշեց, որ այս տարի նախատեսվում է բիզնես կենտրոնն ավելի արդիականացնել՝ իրականացնելով ներքին հարդարման աշխատանքներ: Նոր ինտերիեր դիզայն է նախատեսվում նաև բիզնես-կենտրոնի ատրիումի համար՝ ավելի ժամանակակից, բայց նաև բնությանն ավելի մոտ ձևաչափով։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև վարձակալության շահավետ պայմաններ կենտրոնի տնօրինության կողմից:

back-top