l

lifestyle

ՀԱՅ ՀԱՄԵՐԳ նախագծի ԶԱՐԹՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ համերգային ծրագիրը

SHAMR ընկերությունը Dvin Music Hall-ում երկու օր շարունակ ներկայացրեց ՀԱՅ ՀԱՄԵՐԳ նախագծի ԶԱՐԹՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ համերգային ծրագիրը: ԶԱՐԹՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ պատմական հանդիպումը վերածնում է 40-70-ական թթ. երաժշտական դասականությունը՝ ի դեմս հայ երգարվեստի հսկա ժառանգության: Երգի իսկական տոն, որտեղ միաձուլվել էին հինն ու նորը, ռետրոն ու մոդեռնը: Էպիկ երեկո՝ ոճային պարերի ու կենդանի նվագակցության ներքո: Համերգի ընթացքն ու հյուրերը՝ ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

ՀԱՅ ՀԱՄԵՐԳ նախագծի դեմքերն են՝ Վահե Ալեքսանյանը, Մանո Տոնոյանը, Անահիտ Հակոբյանը, Արմեն Չամիչյանը, Սարո Գևորգյանն ու Սոնա Վարպետյանը: 15 երաժիշտներ նվագախմբում, 6 պարողներ և գեղեցիկ բեմական շոու: Նախագծի Գլխավոր պրոդյուսերներն են՝ Ռուբեն Ջաղինյանը և Արթուր Ջանիբեկյանը: Բեմադրող ռեժիսորն էր Դավիթ Բաբայանը, երաժշտական պրոդյուսեր՝ Արմեն Մարտիրոսյան: Հետաքրքիր բեմական հագուստների հեղինակն էր դիզայներ Արամ Նիկոլյանը: Ոկալի գծով պրոդյուսեր՝ Արաքսյա Մուշեղյան: Դասականների սետղծագործությունների նոր գործիքավորմամբ տարբերակներ՝ Սարոյան, Բաբաջանյան, Օրբելյան, Շիրազ, Գուսան Հավասի ու այլք: Համերգային ծրագրի ամենալավ համարներից էր "Կարեն և Սևակի" գործիքավորմամբ ԻՄ ԵՐԵՎԱՆ պոպուրին:

back-top