Ձեր փոքրիկի համար գնումներ կատարելուց բացի, առաջին հարկում կարող եք վայելել համեղ քաղցրավենիք, սենդվիչներ և սուրճ Louis Charden սրճարանում, երեխաները կարող են լիցքաթափվեն խաղասրահում, կամ գրադարանում: 1-ամյակի թեման տիեզերքն էր, գլխավոր հյուրը՝ տիեզերագնաց Աղասին: ԵՐԱԶ Մանկական Կենտրոնում ներկայացված են մեր շուկայում վաղուց արդեն հայտնի Իտալական Prénatal Milano, Chicco, անգլիական Mothercare բրենդերի հագուստ, կահույք, աքսեսուարներ: Սրահներում ներկայացված են նաև Foppapedretti, Inglesina, Picci, ինչպես նաև կենտրոնում կգտնեք հայկական THE MUSE ապրանքանիշի մանկական շարքի հատուկ հատվածը: Առաջին հարկում գործում է մանկական գրադարանը, խաղասրահը, Louis Charden սրճարանը: Անպայման միացեք կենտրոնի ֆեյսբուքյան էջին և տեղեկացեք փոքրիկների համար հաճախ կազմակերպվող ինտելեկտուալ և խաղային տարբեր միջոցառումների, ինչպես նաև ապագա մայրիկների համար պարբերաբար անցկացվող սեմինարների մասին: Եթե բաց եք թողել բացման շնորհանդեսը, առաջարկում եմ դիտել այն ահա այստեղ:
Ազատության 27/3
(012) 303 301/302/303
facebook/ ԵՐԱԶ Մանկական Կենտրոն