4-րդ տարեդարձի ընթացքում երկու սրահներում էլ ծնողներին և երեխաներին սպասվում էր հյուրասիրություն, կեքսերի գունազարդում, գեղեցկության անկյուններ փոքրերի համար, խաղեր խաղավարների կողմից, նկարազարդումներ, դե տոնական տորթը, համեղ հյութերն ու գունավոր փուչիկներն էլ իհարկե անպակաս են ծննդյան տոներից: Ազատության պողոտայում գործող ԵՐԱԶ կենտրոնում, ի դեպ, բացվել էր PlayArt խաղահրապարակ, որտեղ այսուհետ ծնողները կարող են վստահել երեխաներին խաղավարներին, մինչ նրանք գնումներ են կատարում, կամ սրճում են սրճարանում: Ծննդյան տոնի կապակցությամբ, բոլոր նրանք, ովքեր գնումներ էին կատարում, կարող էին պայթեցնել փուչկները և ստանակ անակնկալ նվերներ կամ պարզապես զեղչ՝ ապագա գնումների համար:
ԵՐԱԶ մանկական կենտրոնները ներկայացնում են նորածիններից մինչ թինեյջերական հագուստ, աքսեսուարներ, կահույք, խաղալիքներ, խնամքի պարագաներ և նվերներ: Կենտրոնը ներկայացնում է համաշխարհային հայտնի բրենդերի արտադրանք, այդ թվում Prenatal Milano, Benetton, Chicco, Tommee Tippee, ELC, Italbaby և այլն: Հատկապես նշեմ Benetton բրենդի մանկական հավաքածուն, որը ներկայացվում է կենտրոնում 2020թ.-ից: Եթե ծանոթ չեք Benetton-ին, դիտեք մեր նախորդ փոստը հենց այս բրենդի մասին: Իրականում այցելել և գնումներ կատարել ԵՐԱԶ կենտրոններում և հաճելի է, և ժամանցի անցկացման տարբերակ ծնողների համար, սակայն եթե Դուք զբաղված եք, հետևել կենտրոնի ողջ տեսականուն կարող եք www.yerazkids.am կայքում, որն անչափ ակտիվ է և բազմաֆունկցիոնալ: Կայքում ներկայացված է առկա ողջ տեսականին, գները, զեղչված առաջարկները, չափսերը, նաև կարող եք առցանց գնումներ կատարել և պատվիրել առաքում Հայաստանի ողջ տարածքում:
Ազատության 27/3
Հանրապետության 51-53
012-303-303