l

lifestyle

ԵՐԱԶ մանկական կենտրոնի հունիսմեկյան ԱԼԻՍԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ միջոցառումը

Ազատության 27/3 հասցեում գտնվող ԵՐԱԶ մանկական կենտրոնը երեխաների պաշտպանության օրը կազմակերպել էր մասշտաբային միջոցառում ԱԼԻՍԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ խորագրով: Հսկայական դեկորացիաներ Լուիս Քերոլի սիրված գրքի մոտիվներով, կենտրոնի բրենդային սրահների գարուն/ամառ մանկական հավաքածուների ցուցադրություն փոքրիկ մոդելների մասնակցությամբ, Swag Dance School-ի փոքրիկ պարողների կողմից հատուկ շոուի, հյուրասիրություն, անակնկալներ ու լավ երաժշտութոյւն DJ Diana-ից: Թե ինչ էր կատարավում հունիսի 1-ին ԵՐԱԶ մանկական կենտրոնում դիտեք մեր հատուկ փոստում:

  • Kamo Tovmasyan

 

Բացօթյա հատվածն ամբողջությամբ ձևափոխվել էր, տեղադրվել էին հեքիաթային ֆոտոհատվածներ, որտեղ բոլոր մանուկներն ու ծնողներն իրենց իրոք զգում էին հրաշքների աշխարհում: Բոլորին սպասվում էր քաղցր բամբակների հյուրասիրություն, ֆոտոբութ ներսի սրահում, բայց ամենահետաքրքիրն իհարկե փոքրիկ մոդելների մասնակցությամբ նորաձևության ցուցադրությունն էր, որի ընթացքում ներկայացվեցին կենտրոնում գործող բրենդային սրահների գարուն/ամառ հավաքածուները:

ԵՐԱԶ Մանկական Կենտրոնում ներկայացված են մեր շուկայում վաղուց արդեն հայտնի Իտալական Prénatal Milano, Chicco, անգլիական Mothercare բրենդերի հագուստ, կահույք, աքսեսուարներ: Սրահներում ներկայացված են նաև Foppapedretti, Inglesina, Picci և այլ հայտնի բրենդեր: Առաջին հարկում գործում է մանկական գրադարանը, խաղասրահը: Եթե բաց եք թողել բացման շնորհանդեսը, առաջարկում եմ դիտել այն ահա այստեղ: Ի դեպ, շուտով այստեղ կներկայացվի նաև հայկական THE MUSE ապրանքանիշի մանկական շարքը:

Ազատության 27/3

(012) 303301/302/303

facebook/ ԵՐԱԶ Մանկական Կենտրոն

back-top