l

lifestyle

ԽՈՒՏՈՐՈԿ հայ-ուկրաինական ռեստորանային համալիրի բացումը Գ. Շերամի 146 հասցեում

Արդեն բացման շնորհանդեսի լայվ միացումներից ստացա նամակներ. "Իսկ ուկրաինական վարենիկներ կա՞ն": Նորաբաց ԽՈՒՏՈՐՈԿ հայ-ուկրաինական ռեստորանային համալիրում ամեն ինչ կա: Ուկրաինայից հրավիրված խոհարարների հեղինակային ուտեստներ, հայկական ամենասիրված խորտիկները, 2 բանկետային փակ սրահներ, հրաշալի բացօթյա այգի և 7 առանձնասրահներ տարբեր քանակության այցելուների համար: 

  • Kamo Tovmasyan

Փորձել ենք բոլոր կողմերից նկարահանել ԽՈՒՏՈՐՈԿ-ը, քանի որ ինքներդ եք տեսնում թե ինչ հետաքրքիր նախագիծ է: Միանգամից սկսեմ բացօթյա հատվածից՝ փոքրիկ այգուց, որտեղ, ըստ իս ամենահարմար տեղն է այս եղանակին: Եթե ընկերներով եք ու ցանկանում եք առանձնանալ, ուեմն կարող եք այգու 4 առանձնասրահներից մեկն ամրագրել: Բոլոր սրահները տարբերվում են իրենց ինտերիերներով, հետաքրքիր լուծումներով, ֆոտոշարքում կարող եք գնահատել դրանք: Բանկետային երկու սրահները տարբեր ոճային լուծումներ ունեն, լաունջ սրահն ավելի արդի դիզայնով է, իսկ հիմնական մեծ սրահն ուկրաիկնական ոճում է: Փակ հատվածում գործում են ևս 3 առանձնասրահներ: 

Խոհանոցն իհարկե այստեղի գլխավոր մեխն է: Ինչպես նշեցի Ուկրաինայից հրավիրվել են խոհարարներ, որպեսզի այցելուները կարողանան վայելել իսկական ուկրաինական ուտեստները հեղինակային ձեռագրով: Իհարկե հայկական խոհանոցը նույնպես շեշտադրված է, չմոռանանք, որ մեր հայ խոհարարների ձեռքի համն ուրիշ է, այնպես որ խոհանոցի հարցում կարող եք վստահ լինել: Իսկական ուկրաինական բորշ, կիևյան կոտլետներ, վարենիկներ, սալ...ողջ մենյուն կարող եմ թվարկել: Շատ հետաքրքիր էր ու կարծում եմ շատ սիրված անկյուն է դառնալու այստեղ գործող Пекарня-ն, որտեղ հենց տեղում պատրաստվում են կարկանդակները, վարենկիները ու կարող ես ավելի արագ հենց տեղում սնվել կամ գնել ու վերցնել քեզ հետ: Ինչպես նշեց շնորհանդեսի հատուկ հյուր, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Պրն. Լիտվին Պետրոն՝ "Այժմ արդեն իրոք կարելի է զգալ ուկրաինական շունչը Երևանում": Նոր համեղ ու հյուրընկալ վայր Երևանում՝ Հարավ Արևմտյան թաղամաս, Գուսան Շերամի 146 հասցեում: Այցելեք համեղ ուտելու ու լավ կենացներով սեղանը քաղցրացնելու:

Գուսան Շերամի 146 

095-10 80 90

Facebook/Xutorok 

Instagram/xutorok.restaurant

back-top