l

lifestyle

Մայիսյան ֆանտաստիկ գինու օրերը Սարյանում IQOS-ի հետ միասին

Երկու օր շարունակ Սարյանն իսկական գինու փառատոնի է վերածվել, ի դեպ, այս անգամ նույնիսկ Մոսկովյանն է միացել: Ամենասպասված, ամենաստացված ու ամենամայիսյան տոնը հենց Գինու ամենամյա օրերն են, որոնք կարծեմ արդեն երրորդ անգամ են ընթանում: Հազարավոր երևանցիներ, զբոսաշրջիկներ, գինի կամ պարզապես համեղ ուտեստներ սիրող անձինք վայելում են իրոք բացառիկ մայիսյան երեկոները Երևանում: Հետևել եմ այս տարվա Գինու օրերին IQOS-ի հետ միասին, տպավորություններն ու մարդկանց էմոցիաները՝ ֆոտոշարքում:

  • Andranik Beglaryan
  • Kamo Tovmasyan

Հաջորդ տարի կամ Ամիրյանն էլ պետք է միանա, կամ էլ Հանրապետության հրապարակում է պետք կազմակերպել այս տոնը: Սարյանն այլևս չի տեղավորում բոլոր ցանկացողներին, երեկոյան 18.00-ից հետո անհնար էր շարժվել: Սա խոսում է համահայկական սիրո, ստացված նախագիծ լինելու ու իրոք հաճելի մթնոլորտի մասին: Լավագույն ռեստորանները, գինի ներկայացնող ընկերություններն իրենց տաղավարներում փորձում էին զարմացնել մարդկանց հատուկ մենյուներով, հետաքրքիր մատուցման տարբերակով ու իհարկե հյուրասիրությամբ: IQOS-ն ուներ իր հատուկ գիֆ-ֆոտոսթենդը, որտեղ լուսանկարվում էին բոլոր նրանք, ովքեր նույնպես ընտրում էին առանց ծուխ ապրելակերպը:

 Շատ հետաքրիր էր ԿԱՄԱՐ գինու հատուկ անկյունը, որտեղ ներկայացված էին նոր ԿԱՄԱՐ գինիները: Նաև նշեմ ԹԵՄՈՒՐՆՈՑ ռեստորանի անկյան մասին, որտեղ տաջիկստանից հրավիրված խոհարարները պատրաստում էին տաջիկական փլավ, ու հետաքրքիրությունն այնքան մեծ էր, որ մինչ մենք տեղ հասանք, հսկայական ղազանով փլավն արդեն սպառվել էր: Չմոռանամ նաև նշել BOGOSSI Production-ի տաղավարի մասին, ի դեպ Bogossi-ն նկարահանել է Գինու օրերի ողջ ընթացքը և իրենց ֆեյսբուքյան էջումշուտով կտեղադրվի aftermovie-ն: Ուրախ մարդիկ, պաշտոնավոր անձինք, երեկոյան արդեն մի քիչ քեֆները լավ հյուրեր, մեկ ու մեջ հարամ դեմքեր, ովքեր նեռվայնանում էին, որ չեն կարողանում հարամ անել տոնը...մի խոսքով բոլոր հայերը տեղում էին, տուրիստներն էլ զարմացել էին, առը հա քեզ Հայաստան...

 

back-top