l

lifestyle

White Hall by Tsirani շքեղ սրահի բացումը՝ հայկական շքեղ հարսանիքով

Exclusive event-ի և MBG Hospitality ընկերության հետ համատեղ, երկար սպասված White Hall by Tsirani-ն պաշտոնապես իր դռները բացեց բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան իրենց ամենակարևոր միջոցառումներն իսկապես դարձնել անմոռաց: Հարսանեկան շքեղ արարողություն, տարբեր ոլորտից հայտնի հյուրեր, պարային շոու-ներկայացում, իսկ որպես երաժշտական անակնկալ՝ Իվետա Մուկուչյանի և Էրիկի կատարումները: Ամենամեծ բացօթյա սրահի (700m2) բացման շնորհանդեսը դիտեք ԿամոԲլոգում:

«Ծիրանի» հայկական ռեստորանների ցանցը չի դադարում հանդես գալ հետաքրքիր նորություններով: Այս անգամ, ընդլայնելով «Ծիրանի» այգի-ռեստորանը, հարակից տարածքում իր դռներն է բացել White hall by Tsirani շքեղ հարսանյաց սրահը: Պաշտոնական բացման արարողությունն ընթացավ ամենաիսկական հարսանեկան իրարանցումով. հարս ու փեսա, հարսնաքույրեր և խաչեղբայրներ, քավոր-քավոր-կին, և, իհարկե, վկաներ: Զագսի հանդիսավոր արարողությունն ու խորովածի համտեսը ևս երեկոյի անբաժան մասն էին կազմում, դե իսկ ներկա հյուրերն էլ վայելում էին հագեցած շոու-ծրագիրն Իվետա Մուկուչյանի, Էրիկի և Կամերային թատերախմբի մասնակցությամբ:

White Hall by Tsirani-ն ստեղծվել է Exclusive event և MBG Hospitality ընկերությունների հետ համատեղ: Բացօթյա այս յուրահատուկ վայրում կարող եք անցկացնել Ձեր կյանքի լավագույն միջոցառումները, հարսանիքները, կորպորատիվները, համերգները, շնորհանդեսները: Բազմաֆունկցիոնալ սրահի ծավալը 3000 քմ է, իսկ վրանային հատվածը՝ 700 քմ: Հզոր տեխնիկա, վիզուալ նորարար էֆեկտներ, ոչ միայն հարսանեկան, այլ կորպորատիվ միջոցառումների և մինչև 400 հյուրերի համար նախատեսված միջոցառումների կազմակերպում, անցկացում եվրոպական չափանիշներին համապատասխան որակով: Իհարկե հիմնական շեշտադրումը հենց հարսանեկան միջոցառումների անցկացումն է, քանի որ նախատեսված է հարսանիքի հետ կապված ցանկացած մանրուք՝ ֆոտոանկյուններից մինչ զագսի անցկացման հատվածը, ռեստորանային հատված, բար..պարզապես կարող եք ամրագրել ձեր հարսանիքը ու ամենը մեկ վայրում, ու այն էլ ինչպիսի որակով անցկացնել: White Hall by Tsirani-ում սերն այնպիսին է, ինչպիսին՝ կա։ Այստեղ Ձեր երազանքներն իսկապես կիրականանան:

«Ծիրանի» այգի-ռեստորան

Առինջ, Բաբաջանյան թաղ.

3-րդ փող., N1 M15, Կոտայքի մարզ

Facebook/WhiteHallbyTsirani

Instagram/white_hall_mbg

back-top