l

lifestyle

Զումբա-մարաթոն Wellness-ից Վալենսիայի Jardi del Turia-յում

Միգուցե Երևանում այժմ տարածված է վաղ առավոտյան յոգայի դասընթացների գնալ, բայց այ Վալենսիայում, Օրիֆլեյմ ընկերության "Ոսկե կոնֆերանսի" մասնակիցները առավոտյան 08.00-ից շտապում էին Jardi del Turia՝ Տուրիայի այգի, մասնակցելու Wellness ապրելակերպի նախագծերին: Թե ինչպես էինք մենք բոլորս պարում զումբա և հետևում առողջ սննդակարգին՝ կարդացեք այս փոստում...

  • Kamo Tovmasyan

Jardi del Turia-ն՝ Տուրիա գետի այգիները Վալենսիայի ամենասիրված վայրն է ընտանեկան հանգստի համար: Թենիսի հրապարակ, մարզվելու հատվածներ...այստեղ օրվա բոլոր ժամերին մարդաշատ էր: Նախկինում այստեղով հոսով Տուրիա գետի փոխարեն 1973թ.-ին այստեղ արհեստական այգիներ ստեղծվեցին, քանի որ ժամանակ առ ժամանակ գետի ջրերն ափերից դուրս էին գալիս և քաղաքում ջրհեղեղ էր սկսվում:

Դժվար է իհարկե Վալենսիայում առավոտյան 08.00-ին զարթնել ու գնալ վազելու, բայց Վելնես կենսակերպը խիստ կանոնակարգ ունի:

Վելնես գիտա-հետազոտական կենտրոնը սննդագիտության և առողջ կենսակերպի մասին ամբողջական ինֆորմացիայի աղբյուր է: Այն առաջարկում է առաջատար, շվեդ գիտնականների և սննդագիտության փորձագետների տվյալներ, ինչպես նաև տրամադրում Օրիֆլեյմից Վելնեսի բաղադրության մեջ առկա բաղադրիչների մասին գիտական հետազոտությունների արդյունքներ: Միանալ Վելնեսին և տեղեկանալ առողջ ապրելակերպի այս կոնցեպտի մասին կարող եք ահա այստեղ:

back-top