l

lifestyle

Ովքեր շահեցին EASY WALLET-ի խաղարկության մրցանակները

EASYPAY ընկերությունն իր գլխամասային գրասենյակում ամփոփեց EASY WALLET էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի միջև անցկացվող խաղարկությունը: Բոլոր նրանք, ովքեր նոյեմբերի 5-դեկտեմբերի 15-ը ներբեռնել էին EASY WALLET, նաև ովքեր կցել էին իրենց բանկային քարտերը և վերիֆիկացվել էին, կարող էին շահել արժեքավոր մրցանակներ, այդ թվում Iphone X, Ipad 5, Apple Watch 3, Lenovo պլանշետ, Nokia 3, Sony Playstation IV, Overmax smartwatch : Ես և Սյուզին վարում էինք խաղարկությունը ու ձեզ ենք ներկայացնում ընթացքը և հաղթողներին:

  • Կամո Թովմասյան

Խաղարկությունը բաղկացած էր երկու մասից: Առաջին հատվածում մոտ 2000 օգտատերերի միջև խաղարկվեցին Overmax smartwatch, Nokia 3 սմարթֆոն և Lenovo պլանշետ: Խաղարկությանը մասնակցում էին բոլոր նրանք, ովքեր նոյեմբերի 5-դեկտեմբերի 15-ը ներբեռնել էին EASY WALLET-ը և դարձել էին օգտատեր: Այս հատվածում հաղթեցին Ազբեկյան Սերգեյը, Սարգսյան Մարգարիտան և Բարսեղյան Հովսեփը:

Երկրորդ խաղարկությանը արդեն մասնակցում էին այն անձինք, ովքեր նույն ժամանակահատվածում նաև կցել էին իրենց բանկային քարտը և վերիֆիկացվել էին: Խաղարկվեցին Iphone X, Ipad 5, Apple Watch 3 և Sony Playstation IV: Հաղթողներն էին Սիմոնյան Արամը, Ավագյան Մարիաննան, Ամիրյան Աբրահամը, Բոթսինյան Սամվելը:

Երկու խաղարկությունները լայվ միացմամբ կարող եք հետևել EasyPay-ի ֆեյսբուքյան էջում՝ ահա այստեղ: Բոլոր հաղթողները մինչ դեկտեմբերի 15-ը ներառյալ պետք է անձնագրով այցելեն EASYPAY ընկերության գլխամասային գրասենյակ (Ադոնց 8/171) և ստանան նվերները, այլապես դրանք անվավեր կճանաչվեն: EASYPAY ընկերությունն այսքանով չի սահմանափակվում իր ակցիաներով: 2018 թ.-ին ավելի մեծ ուշադրություն կհատկացվի EASY WALLET էլեկտրոնային դրամապանակի գործունեությանը, դրա հետ կապված ակցիաներին և տարբեր նախաձեռնություններին:

back-top