Ախր ինչու՞ մեր ժամանակ սենց խանութներ չկային: Ներկա սերունդը վայելում է լավագույնը: Հոբբիասեր անձինք, գիքերը (մարդ, որը չափից դուրս հետաքրքրված է ինչ-որ բանով), խելացի երեխաները, ովքեր սիրում են փազլներ հավաքել, կոնստրուկտորով մեքենաներով ու ինքնաթիռներով խաղալ, սեղանի տարբեր խաղեր խաղալ, այս խանութից պարզապես դուրս չեն գա: Շեշտեմ, որ WANT.AM-ը զուտ խելացի երեխաների համար սրահ չէ, այն բոլորի համար է: Տղաների համար կարող եք գտնել BOBO BIRD ապրանքանիշի տարբերվող ժամացույցների տեսականին, աղջիկների համար՝ լուսամփոփների տարբերվող տեսականի, կրեատիվ բաժակներ, մեծահասակների համար խաղեր, ավազի ժամացույցներ:
WANT.AM-ն իրոք այն սրահներից էր, որտեղ չի լինում պարզապես շրջել: Տեսականին այնքան շատ է ու հետաքրքիր, որ ամեն մի անկյուն ու ապրանքատեսակ փորձում ես բացահայտել, փորձարկել, էնպես որ պատրաստվեք այստեղ անցկացնել երկար ժամանակ: Նշեմ, որ WANT.AM-ը Levenhuk բրենդի աստղադիկաների պաշտոնական ներկայացուցիչն է, սրահում ներկայացված է աստղադիտակների, մանրադիտակների, հեռադիտակների մեծ տեսականի: Առանձնացնեմ նաև «Звезда» ռուսական բրենդը, որի պաշտոնական ներկայացուցիչը հայաստանում կրկին WANT.AM-ն է: Փորձեք բաց չթողնեք ոչ մի ապրանքատեսակ, քանի որ դրանք շատ են ու բոլորին անհրաժեշտ: Պլանշետի մետաղական ու մագնիսական տակդիրներ, սմարթ թերմոսներ, կրեատիվ բաժակներ, արշավային գոյատևման հավաքածուներ, տարբեր չափսի և ոճի կոնստրուկտորներ, սկրեչ-քարտեզներ, նույնիսկ «Հարրի Փոթերի»-ի ֆիրմային աքսեսուարներ:
Խանութ-սրահում ներկայացված է WANT.AM-ի տեսականու միայն մի մասը: Եթե այցելեք www.want.am կայք՝ կգտնեք հարյուրավոր ապրանքատեսակներ, որը կարող եք պատվիրել առցանց կամ պատվիրել և գնել հենց խանութ-սրահից: Միացեք ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերին՝ որտեղ մանրամասնորեն ներկայացված են ապրանքատեսակները, դրանց բնութագրումը, իսկ գներն էլ կարող եք ճշտել այցելելով խանութ-սրահ, կամ թողնելով հաղորդագրություն:
+374 94 092092
Շնորհավորում եմ հրաշալի խանութի բացման առթիվ: Բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել, զարմանալ, նվերներ ընտրել, հավատացեք անչափ սիրելու եք այս խանութը և դառնալու եք մշտական այցելու: Ինձ միանում են նաև բլոգերներ Լուսնյակը և Վինգը, ավքեր բացմանը նույնպես ներկա էին ու ինձ պես հիացած էին: Բացման սթորիթելը կարող եք դիտել իմ ինստագրամում: