l

lifestyle

Պետք է այցելել! VOSTAN by Tsirani ռեստորանի բացման շնորհանդեսը Աբովյան 8 հասցեում

ԾԻՐԱՆԻ ռեստորանների ցանցը Աբովյան 8 հասցեում գտնվող, թերևս հին երևանյան ամենագեղեցիկ շենքերից մեկում ներկայացնում է իր նոր նախագիծը՝ VOSTAN by Tsirani ռեստորանը, որի բացման շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս: Պատմամշակութային արժեք հանդիսացող շենքի երկու հարկերում այսուհետ կարելի է հյուրընկալվել արդեն իսկ սիրված ու հեղինակավոր ռեստորանային ցանցի նոր ՈՍՏԱՆՈՒՄ, որը բացառիկ դիզայնի, քաղաքային կոլորիտի և հին հայկական ուտեստները գնահատելու վայր է: Յուրաքանչյուր հայ, ինչպես նաև Հայաստան ժամանած յուրաքանչյուր օտարերկրացի հյուր կարծում եմ այս ռեստորանը կներառի իր պարտադիր այցելվող վայրերի ցանկում, ու վստահ եմ, որ VOSTAN by Tsirani-ն կդառնա ժամանակակից Երևանի գլխավոր այցեքարտերից մեկը:

  • Kamo Tovmasyan

ԾԻՐԱՆԻ ռեստորանային ցանցի ԾԻՐԱՆԻ այգի-ռեստորանը և Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող ԾԻՐԱՆԻ տուն-ռեստորանը կարճ ժամանակահատվածում դարձել են ինչպես մեր, այնպես էլ զբոսաշրջիկների սիրված ռեստորանները՝ հայկական խոհանոցը և հյուրընկալությունը ներկայացնելով նոր ձևաչափով։ Աբովյան 8 հասցեում գտնվող ՈՍՏԱՆ ռեստորանն այս ցանցի նոր նախագիծն է, որը մանրամասնորեն կներկայացնեմ այս փոստում:

Vostan by Tsirani

Աբովյան 8

(011) 480000

Facebook/VostanbyTsirani

Քաղաքի կենտրոնում շատ քիչ շենքեր են մնացել, որոնք պահպանել են իրեն նախնական տեսքը, իսկ VOSTAN by Tsirani ռեստորանի տնօրինությունը ոչ միայն պահպանել, այլև վերականգնել է շենքի հիմնական տեսքը, դռները, փայտե պատշգամբները:

Երևի թե ամենասիրված ու ճանաչված հին հայկական դռներից մեկը, որը նույնպես վերականգնվել է և հիմա արդեն կարող եք այն գնահատել նորովի:

Դռան բռնակը ստեղծվել է պահպանված գծագրով, ի դեպ այն փորձել է վերականգնել հենց քանդակագործի թոռը:

Ներկայանալով ոչ թե պարզապես որպես հայկական ռեստորան, այլ պրոպագանդելով հայկական արժեքները, մշակույթը, հին՝ մոռացված խոհանոցը, VOSTAN by Tsirani-ն առաջին հարկում ներկայացնում է հայկական PREGOMESH բրենդի մոնոբուտիկը, որտեղ ներկայացված է ապրանքանիշի ամենամեծ տեսականին:

Ինչպես և սպասվում էր, հյուրասիրությունը հայկական համ ու հոտով էր: Տեղում թխված գաթաներից մինչ փախլավա, թաք լավաշից մինչ ղափամա..այն ամենն, ինչ կարելի է պատվիրել այստեղ: Ի տարբերություն արդեն հայտնի ու սիրված Tsirani Garden և Tsirani Home ռեստորանների ուտեստների, Vostan by Tsirani ռեստորանի խոհարարները ներկայացնում են նաև մոռացված հին հայկական եզակի ուտեստներ, որոնք մենյուի առանձնահատկությունն են:

ՈՍՏԱՆ ռեստորանը փոքր քանակով արտադրում է նաև մրգերի ու բանջարեղենների բնական պահածոների սեփական շարքը, որոնք կարող եք գնել հենց առաջին հարկում:

Վստահ եմ երկրորդ հարկ բարձրանալով միանգամից կնկատեք հին հայկական դռների լուսանկարները, որոնք ևս անչափ տպավորիչ են:

Երկրորդ հարկում փակ սրահներն են և առանձնասրահները:

Ահա ամենամեծ սրահը...

Ամենաշատն ինձ դուր եկավ այս հատվածը, որտեղից պատշգամբով կարող ես նայել դեպի բակ...

10-20 հյուրերի համար հարմարավետ առանձնասրահներ:

Ինչպես փակ սրահում, այնպես էլ բակում հացն ու լավաշը տեղում է թխվում:

Բոլոր հյուրերը որպես հուշ նվեր էին ստանում ՈՍՏԱՆ մեղր-տարոսներ:

Ահա և արդեն ներկայացված PREGOMESH մոնոբուտիկը առաջին սրահում:

Իսկ սա բակն է, թերևս ամենագեղեցիկ բակը, որ ես տեսել եմ վերջին տարիներին: Ամբողջությամբ հայկական կոլորիտով, զարդանախշերով պատշգամբներով, բայց նշեմ, որ դիզայնում ժամանակակից շունչ կա, ինչի շնորհիվ էլ ՈՍՏԱՆԻ բակը չի հոգնեցնում  ու իրոք հաճելի է այստեղ գտնվելը:

Ուշադրություն դարձրեք աքսեսուարներին, սպասքին, ամեն մանրուք արժանի է ուշադրության:

Մոռացա նշեմ, որ ռեստորանը գործում է մինչ գիշերվա 01.00-ն:

back-top