l

lifestyle

VLAD FITNESS-ը նշում է իր 1-ամյակը և ներկայացնում նոր ֆիթ-ֆուդ սննդի համակարգը

-30, -50, -60....արդյունքներն ապշեցուցիչ են: Ֆիթնես մարզիչ Վլադ Խառատյանը պարզապես անհավանական արդյունքեր է գրանցում: Երվանդ Քոչար 4/9 հասցեում գործող VLAD FITNESS մարզասրահը տոնեց 1-ամյակը, որի ընթացքում էլ ծանոթացանք ուժեղ կամքով ու աշխատասեր այցելուների հետ, ովքեր պարծենում էին իրենց արդյունքներով: 1-ամյակի օրը իր ծննդյան տոնն էր նշում նաև հենց ինքը՝ Վլադը, բացի այդ ներկայացնում էր նոր ֆիթ-ֆուդ առողջ սննդի համակարգը, որով այսուհետ կարող են սնվել մարզասրահի այցելուները և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են քաշ կորցնել, սակայն միևնույն ժամանակ չզրկեն իրենց համեղ սննդից:

  • Kamo Tovmasyan

Մի քանի տարի զբաղվելով անհատական մարզումներով, Վլադի հետևորդների թիվն այնքան էր, որ մարզիչը ձեռնամուխ եղավ իր ֆիթնես կենտրոնի բացմանը: ՎԼԱԴ ՖԻԹՆԵՍ կենտրոնը գործում է Երվանդ Քոչար 4/9 հասցեում: Երեք սրահները խմբակային և անհատական մարզումների համար են և զինված են ժամանակակից բոլոր սարքավորումներով: Բոլոր այցելուների հետ Վլադն անձամբ է ժամանակ գտնում մարզելու, խորհուրդներ տալու և այսուհետ նաև հետևելու սննդակարգին: Կենտրոնը գործում է առավոտյան 10.00-ից մինչ 23.00-ն և մասնագիտացված է ոչ միայն կանանց, տղամարդկանց, այլ նաև ավելորդ քաշ ունեցող երեխաների խնդիրները լուծելու հարցում: Բացի նիհարեցման և ձգման հատուկ ծրագրերը, որոնք առաջարկում է Վլադ Խառատյանը, VLAD FITNESS-ում նաև անցկացվում են զումբայի և աերոբիկայի խմբակային պարապմունքներ:

ՎԼԱԴ ՖԻԹՆԵՍ կենտրոնն այսուհետ ներկայացնում է ֆիթ-ֆուդ առողջ սննդի համակարգը, որն իր մեջ ներառում է ցածր կալորիաներով համեղ սնունդ: Պարտադիր չէ մարզվել սրահում, որպեսզի հետևել այս սննդակարգին: Գործում է առաքման ծառայություն բոլոր նրանց համար, ովքեր գուցե սեր կամ ժամանակ չունեն մարզվելու, սակայն ցանկանում են ճիշտ սնվել: Ամբողջ սննդակարգը կազմվում է մարզասրահի բժշկի կողմից, ով, ի դեպ նշեմ, որ հենց Վլադի մայրիկն է:

Ե. Քոչար 4/9

098-57 59 88

Facebook/VladFitness

Արդյունքները պարզապես ապշեցուցիչ են ու մենք անձամբ տեսել ենք բոլոր մարզվողներին: 30-60 կգ քաշի կորուստ մի քանի ամիսներից մինչ տարվա աշխատանքի արդյունք Վլադ Խառատյանի հետ: Բոլորը հյուր էին 1-ամյակի միջոցառմանը և վիդեո տարբերակում կիսվում են իրենց տպավորություններով և փորձով:

back-top