l

lifestyle

ՎԻՎԱՌՈ ԲԼՈՏԻ Hyundai Accent ավտոմեքենայի և դեպի Մալդիվներ ուղևորության խաղարկությունը

Hyundai Accent ավտոմեքենա, դեպի Մալդիվներ ուղևորություն երկու անձի համար և 1 000 000 դրամ. ահա այսպիսի սուպերմրցանակներ էր պատրաստել ՎԻՎԱՌՈ ԲԼՈՏԸ և այսօր պարզ դարձան ակցիայի հաղթողները: ՌՈՍԻԱ մոլի բացօթյա սրահում անցկացված վիճակահանության գլխավոր հաջողակները՝ մեր ֆոտո/վիդեո շարքում:

  • Kamo Tovmasyan

 

Երկու ամիս շարունակ Վիվառոյում Բլոտի, Բազար Բլոտի կամ Բաց Բլոտի բոլոր մասնակիցները, ովքեր մասնակցել են 2500 դրամ և ավելի խաղադրույքով սեղաններում, ստացել էին խաղարկության տոմսեր: Ավտոմեքենայի համար պայքարում էին 50 ամենաշատ խաղադրույքներ կատարողները, ուղեգիրը վիճարկեցին հաջորդ 100 մասնակիցները, իսկ 1 000 000 դրամը խաղարկվեց մնացած մասնակիցների տոմսերի միջև:

Ընդհանուր բախշվել էր 2 582 444 տոմս, որից ամենաթանկ մրցանակի՝ Hyundai Accent ավտոմեքենայի խաղարկությանը իրավունք էին ստացել 50 մասնակցի 976 328 տոմս: Վիճակահանության արդյունքում հանված թվերի հետ ամենաշատ համընկնում ունեցան 3 տոմս:

Մալդիվների ուղեգրի համար պայքարում էին 100 մասնակիցների 466 885 տոմս, որոնցից առավելագույն համընկնում ունեցան 4 տոմս:

1 միլիոն մրցանակային ֆոնդը բախշվեց մնացած 1 139 231 տոմսերից 9 ամենաշատ համընկնում ունեցողների միջև: Մեքենայի և ուղեգրի համար համար պայքարող համապատասխանաբար 3 և 4 մասնակիցների համար անցկացվեց լրացուցիչ վիճակահանություն, որը տեղի ունեցավ ՌՈՍԻԱ մոլում:

back-top